Հայաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կոչ արեցին միայն խաղաղ ձևով լուծել խնդիրը

550

Հայաստանում ազգային փոքրամասնություններ ներկայացուցիչները լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսեցին զինված միջադեպի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին: Աշխարհի և Հայաստանի եզդիների միության նախագահ, աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Ազիզ Թամոյանը  կոչ արեց երկու կողմերին ամեն ինչ անել հարցը խաղաղ ձևով լուծելու համար:

«Այս միջադեպը հայաստաբնակ եզդիների համար ևս շատ ցավալի է: Իշխանության ներկայացուցիչները, «Սասնա ծռեր» խմբավորման անդամները պետք է խոհեմ լինեն, որ մեր թշնամիների ջրաղացին ջուր չլցնեն և վիճակը ավելի չբարդանա: Պետք չէ արտաքին թշնամուն ուրախացնել: Ես կարծում եմ, որ երկու կողմերն էլ իրենց մեջ պետք է ուժ գտնեն այս հարցը խաղաղ լուծելու համար, պետք է փոխզիջման գնան: Պետք է հասկանան, որ չի կարելի մարդկանց կյանքերի հետ խաղալ»,-ասաց Թամոյանը:

«Պոնտի» հունական համայնքի երիտասարդական թևի ներկայացուցիչ Նիկոլայ Նիկոլայիդին նշեց, որ ինչպես հայերի մոտ իրենց համայքում ևս մարդկանց կարծիքները տարբեր են և այս հարցի վերաբերյալ տարաձայնություններ կան:

«Ես անձամբ գնում եմ Խորենացի փողոց և այնտեղ հունական համայնքի շատ ներկայացուցիչների եմ հանդիպում: Այդ մարդիկ կարծում են, որ երկրի վիճակը այնքան է վատացել, որ զինված խմբի անդամները այլ ելք չգտնելով են այդ քայլին գնացել: Մենք ևս կիսում ենք այն տեսակետը, որ պետք է ամեն գնով խուսափել արյունահեղությունից: Ժողովուրդը պետք է իր կամքը ցուցաբերի և հստակ ցույց տա, թե ինչ է ուզում»,- ասաց Նիկոլայ Նիկոլայիդին:

Աննա Մարտիրոսյան                                                                                                                                                                                                                   http://realnews.am/                                                                                 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ