Ուզո՞ւմ ես իշխանափոխություն անել նախ սովորիր չհայհոյել իշխանություններին

402

Պատմությունը ցույց է տվել, որ Հայաստանում զենքի ուժողվ հեղափոխություններ չեն լինում, անգամ մեր անկախությունը 1990թ.-ին մենք ձեռք բերեցինք առանց զինված բախումների, եթե չհաշվենք, Էրեբունի զանգվածի մի քանի կրակոցը, որը ի միջայլոց հրահրել էին Խորհրդային բանակի ռուս զինվորականները:

Հայաստանում, իշխանափոխոթւոյւն կարելի է անել ժամանակի մեջ, հետևողականորեն մասնակցելով ընտրություններին և գյուղ-գյուղ քաղաք քաղաք հաղթելով: Հրապարակում կարելի է հավաքվել, բայց հայհոյել չի կարելի: Դա հարց չի լուծում:Այս թեզս ապացուցելու համար Խոսեցի տարիքով մեծերի հետ, ովքեր մասնակցել են 1988-ի պայքարին, ովքեր հավաքվել են Թաթերական հրապարակում ու պարզեցի, որ Հայհոյանք չի եղել, կար արդար պահանջ ու արդար պայքար: Ինձ հարց տվեցին. «Կնոջ մոտ կհայհոյե՞ն»:

Հիմա, Խորենացի փողոցում էքշն ուզողները չեն կարողանում պատկերացնել, որ 400 կամ 1000 հոգով իրականացվող էքշնը, զուտ կդարձնի «քաղբանտարկյալ» կամ ևս մի քանի ժամ հյուրընկալություն կապահովի ոստիկանությունում, բայց եթե ձեր նպատակը հենց դա է ուրեմն կներեք: Հետաքրքր է նկատել, այն որ շատերը մի քանի ժամ հայհոյում են ոստիկաններին, հետո քարով հարվածում են և ամենավերջում գոռում են ոստիկան միացիր: Հետևությունները թողնեմ Ձեզ, հարցի տեսքով, Ձեզ հայհոյեն կմիանա՞ք:

Ընդդիմադիր եք և իշխանական կապ չունի, պետք է լսել դիմացինին, եթե մարդն ունի իշխանական գաղափարներ, դա դեռ չի նշանակում, որ դու նրան հայհոյելու իրավունք ունես և հակառակը: Դա կարծիքների ու համոզմունքների բազմազանություն է, որը բոլորիս է պետք:

սակայն, եթե հայհոյելը ճիշտ եք համարում, ուրեմն պետք է քրիստոնյաները հայհոյեն մահմեդականներին, մահմեդականները Քրիստոնյաներին, երկուսով բուդդիստներին, և բոլորով աթեիստներին , հակառակ պնդումը նույնպես ճիշտ է, եթե մենք չենք ընդունում դիմացինի կարծիքը:

Հ.Գ. Սովորենք «Դու ճիշտ ես, բայց…» արտահայտությունն ու չվիրավորենք իրար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ