«Տասը րոպե առաջ դիպուկահարներն անցել են իրենց սեւ գործին». Հրատապ ասուլիս Խորենացի փողոցից

1000

«Արդեն 34 ժամ է՝ «Սասնա ծռերը» մնացել են առանց սննդի, զրկված են բժշկական ծառայությունից, թեև խմբի անդամների մեջ կա մեկ վիրավոր գիշերվանից սկսած հեռախոսակապ չունեն, էլեկտրականությունն էլ անջատված է: Անջատված են բոլոր կապի միջոցները. Սրանք իշխանությունների կողմից սրացման քայլեր են՝ չնայած վարչախումբը հայտարարում է, որ ցանկանում է բանակցությունները շարունակել դրական մթնոլորտում: Տղաներն ապացուցել են այս օրերին, որ կողմ են սրացման չգնալուն»,- քիչ առաջ Խորենացի փողում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը: Ըստ նրա, բացի այս նշված խնդիրներից. «Երեկ գիշերվանից վարչախումբը դիմել է անվտանգության առումով սրացման, փորձ է արվել մոտենալ տարածքին, այս առավոտ նույնպես մթնոլորտի սրացման քայլ է արվել, ռազմական օղակները տարածքի վրայից են թռչել, տասը րոպե առաջ դիպուկահարներն անցել են իրենց սեւ գործին: Այս ամենը ցույց է տալիս, որ իշխանությունները հակամետ չեն հանգիստ մթնոլորտում շարունակել բանակցությունները»:

Ենիգոմշյանը նաև հայտարարեց, որ գիշերվանից իրավիճակը սրվել է։ «Փորձ է արվել տարածքի պատը քանդել՝ դա մեկից ավելի աղբյուրներից հաստատված փաստ է, ներառյալ՝ շրջանի բնակիչները։ Այսօր առավոտյան մթնոլորտի սրացման նոր քայլ է արվել՝ ռազմական ուղղաթիռը շատ ցածր բարձրության վրա թռչել է տարածքի վրա և մոտավորապես տասը րոպե առաջ դիպուկահարներն անցել են իրենց սև գործին», – ասաց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամը, նշելով՝ նման քայլերը ցույց են տալիս, որ իշխանությունները հակված չեն հանգիստ մթնոլորտի մեջ շարունակել բանակցությունները տղաների հետ։

«Վտանգավոր սրացման ենք գնում։ Ամեն վայրկյան կարող են լուրջ զարգացումներ տեղի ունենալ։ Մենք հուսով ենք, որ ողջամտությունը կտիրապետի վարչախմբի մոտ, և նրանք չեն գնա, ոչ միայն չեն գնա արյունահեղության ուղղությամբ քայլերի, այլև քայլերի, որոնք շատ ճակատագրական կարող են լինել Հայաստանի համար », – եզրափակեց Ալեք Ենիգոմշյանը՝ ընդգծելով, որ, իրավիճակից ելնելով, համակարգող խումբը հանդես կգա հայտարարությամբ և առաջիկա ժամերին իրենց քայլերը կլինեն ըստ իշխանությունների պահվածքի։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ