Խեղճ երեխեքիս 2 օր սթրեսսից հանում էի

550

Դուք ուզում եք հեղափոխություն մի երկրում, որտեղ գիշերվա ժամը 2։40 , այ հենց հիմա , բնակելի շենքերի արանքում 2 թանկարժեք մեքենայով լակոտներ երաժշտությունը մինչև վերջ բարձրացրած մի 20 տարեկան ծտերի հետ խմում ու լկստվում են շատ բարձր, ու ոչ ոք դուրս չի գալիս կարգի հրավիրի ( չէ ես լաչառությունս դրեցի, դա հարց չի, իմ երեխեքի անդորրը ոչ ոք իրավունք չունի խանգարի, ում լակոտը լինի) , մի երկրում, որտեղ մի քանի օր առաջ մեքենան եսիմքանիսի տակ վարող լակոտները հարձակվեցին տաքսիստի վրա, որ քիչ էլ մնում դիմացները դուրս գար,գոռում էին ” դու գիտե՞ս ես ով եմ , վերջին հայհոյանքներն էին տալիս իրենց պապիկի տարիքի մարդուն, բկից բռնել էին, պատրաստ էին սպանել ու չէին նայում, որ կողքները կին է ,երեխեք են, վախենում են,ու էլի ոչ ոք չխառնվեց, էլի ես միջամտեցի, խեղճ երեխեքիս 2 օր սթրեսսից հանում էի, էնպես էին վախեցել ու էսպես անվերջ կշարունակեի, եթե հավես ունենայի …. այ սա է մեր եկող սերունդն ու վախեցած հին սերունդը, հարուստների անգրագետ , հղփացած լակոտներն ու դրանց տուժածները …. և մնացած ծախված ու դեռ չծախված հատվածը …

Գրում է Լուսինե Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ