Սեպտեմբերի 11 տեսած ամերիկացուն դե արի ու բացատրի, որ այս մարդիկ ահաբեկիչ են

576

«Ահաբեկիչ», ահաբեկիչ թե՞ ապստամբ՝ խճճվեցինք.

Գիտակից աշխարհը հաստատ այսպիսի բան իր կյանքի մեջ չէր տեսել: Դուրս եկեք Հայաստանի սահմաններից ու հարցրեք ցանկացած օտարի՝ ո՞վ է ահաբեկիչը, կամ ի՞նչ ահաբեկիչներ եք ճանաչում: Կլսեք տարբեր , ծանու ու անծանոթ անուններ ՝ Բեն Լադենից մինչև Սալեմ Ալ Հազմի, որը առևանգեց American Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը և այն բախվեց Պենտագոնում:

Հիմա պատկերացրեք այդ արտասահմանցու դեմքը , երբ իրենց երկրի լրատվականները խոսում են Հայաստանի ահաբեկչության մասին: Ցույց են տալիս կադրեր , որ ժողովուվրդի մի մասը դուրս է եկել փողոց ու պահանջում է կատարել ահաբեկիչների պահանջները: Հայաստանի ահաբեկիչները եթերներից չեն իջնում , նրանց համար հատուկ ասուլիսներ են կազմակերպում հենց երկրի անվտանգության աշխատակիցները: Ամենաաբսուրդ բանը արտասահմացի, մեկ ինսիտուտ ավարտած երիտասարդի համար այն է, որ Հայաստանում ահաբեկիչների մոտ ՝ անզեն , անպաշտպան , գնում են ասուլիսի ՀՀ տարածքում գործող գրեթե բոլոր լրատվականները: Հասկանում ե՞ք: Առանց զրահաբաճկոն, ասել-խոսելով, թևը ուսին քցած, նույնիսկ կռիվ են անում հետները , մունաթ են գալիս վրեքը:

Սեպտեմբերի 11 տեսած ամերիկացուն դե արի ու բացատրի, որ այս մարդիկ ահաբեկիչ են, մեր անվտանգությունն էլ ցանկանում է նրանց զինաթափել: Նոր-նոր ուշքի եկող ֆրանսիացում արի ու բացատրի , որ ահաբեկիչները Հայաստանում ասուլիս են տալիս ՝ լռիվ օրինական , թույլտվությամբ, առանց խնդրի:

Լավ , երբ դրոշակները վերցրել ու գոռում էին ՝ ահաբեկչությու՜ն,ահաբեկչությու՜ն,ահաբեկչությու՜ն, հետագայի մասին ընդհանրապես չէին մտածում: Վաղը, եթե ինչ-որ միջազգային հանդիպման ժամանակ , ինչ-որ նորմալ երկրի ներկայացուցիչ հարց տա՝ ահաբեկիչներին եթեր ե՞ք տալիս, ահաբեկիչների մոտ տենց լիքը լրագրողներ ե՞ք թողնում, ու էլի լիքը նման անպատասխան հարցեր , ի՞նչ եք ասելու: Դա էլ հո ՀՀ հասարակ քաղաքացին չի , որ թռնեք դեմքին:

Բան ասելուց առաջ նաև մտածեք հետևանքների մասին: Եթե ասել եք ՝ ահաբեկիչ, ուրեմն մոտեցեք նրանց , որպես ահաբեկչի, գոնե ձևական , մնացածի աչքին թոզ փչելու համար: Վերջիվերջո սա երկրիա, ոչ թե անկազմակերպ հիմնարկ:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ