Տնային դեղատուփ. պզուկներից ազատվելու լավագույն ժողովրդական միջոցները

705

Դեմքի վրա և հաճախակի նաև  մարմնի տարբեր հատվածներում առաջացած պզուկները բավականին մեծ խնդիր են առաջացնում մարդկանց համար: Այդ թերությունը կարող է  առաջանալ ոչ միայն դեռահասների, այլ նաև ավելի հասուն մարդկանց մոտ:

Մաշկի նման հիվանդությունը բժշկության մեջ անվանում են ակնե: Կորյակային ցանը պատճառում է ոչ միայն մեծ ֆիզիկական տառապանք, այլ նաև բավականին մեծ բարոյական վնասվածքներ, քանի որ այն ուղեկցվում է  անդադար քորով,  մշտական ցավով ու արտաքին տեսքից շատ տհաճ թարախային վերքերով:

gogetnews.info-ն ներկայացրել է կորյակային ցանից ազատվելու ժողովրդական ու բավականին հասանելի միջոցներ:

1.   Սոդայի լուծույթ

Կորյակային ցանից շատ  լավ օգնում է ազատվել կերակրի սոդայով լուծույթը: 2 ճ/գ սոդան հարկավոր է  խառնել հավասար քանակությամբ  ջրի հետ  ու  խառնել այնքան, մինչև որ ստացվի համասեռ զանգված: Նախապես հարկավոր է  մաքրել ու չորացնել դեմքը: Որից հետո կարող եք արդեն քսել պատրաստված միջոցը: Այն հարկավոր է  դեմքի վրա պահել 15 րոպե, այնուհետև լվանալ տաք ջրով: Այդ մածուկը շատ ուժեղ չորացնում է մաշկը, ինչի պատճառով այն լավ կլինի չթողնեք ողջ գիշեր դեմքի վրա:  Դեմքը մաքրելուց հետո հարկավոր է  անպայման օգտագործել խոնավեցնող  քսուք:

2.    Կիտրոնի հյութ
ժողովրդական բժշկությունը բավականին արդյունավետ օգտագործում է  նաև կիտրոնի հյութը: Անհավանական ունիվերսալ դեղամիջոցը պատրաստում են հենց կիտրոնի հիման վրա: Չոր մաշկի դեպքում հիանալի ազդեցություն է  թողնում հետևյալ դիմակը.

պետք է կիտրոնը լավ քամել, ստացված հյութը խառնել թթվասերի կամ  մեղրի հետ, քսել դեմքին ու թողնել 25 րոպե:
Իսկ  դեմքի մաշկի այլ տեսակների համար դիմակ պատրաստելու համար  հարկավոր է այլ կերպ վարվել.

տաք կաթի մեջ անհրաժեշտ է ավելացնել 1 ճ/գ խմորիչ ու ցիտրուսային հյութ, ապա այն անհրաժեշտ է  թողնել 7 րոպե  սառչի, որից հետո արդեն կարելի է քսել դեմքին ու թողնել 10-15 րոպե:

Բոլոր այս դիմակները կօգնեն ոչ միայն ազատվել պզուկներից, այլ նաև զգալիորեն կսպիտակեցնեն դեմքի մաշկը:

3.    Բուժիչ խոտաբույսերի թուրմ

Բավականին գործուն ազդեցություն կարող են թողնել տարբեր խոտաբույսերից պատրաստված բուժիչ եփուկները: Բավականին դրական է երիցուկի թուրմի ազդեցությունը:
Այդ թուրմով կարող եք շաբաթական 5-6 անգամ կոմպրես դնել: Կարող եք նաև երիցուկի  թուրմի սառույցե  խորանարդիկներով առավոտյան տրորել  դեմքի մաշկը:

med.tert.am

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ