Հաջողվել է կապ հաստատել Արմենակ Կյուրեղյանի հետ. ինչ է նա պատմել գիշերը տեղի ունեցածից

650

Ակտիվիստ Սուրեն Սահակյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Սասնա Ծռերի հետ կապ է հաստատվել: Արմենակ Կյուրեղյանը` Կյուրեղյան եղբայրների հայրը, երեկվա դեպքերի հետ կապված հայտնում է, որ ոստիկանության կողմից գրոհ չի եղել: Իրականությունը հետևյալն է. Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոստիկանությանը հանձնել վիրավոր ապստամբին: Հանձնելու գնացել է Պավլիկը: Ոստիկանությունը կրակ է բացել, վիրավորել նրան: Արամը` Պավլիկի տղան, վազել է դեպի հայրը, նրան էլ են վիրավորել: Երկու մյուս տղաները` Գագիկն ու, կարծես, Արամը, պատգարակներ են հանել` վիրավոր ընկերներին տանելու: Նրանց ձերբակալել են: Գնդում հիմա կա մի թեթև վիրավոր, որին գնդի տարածքում բժշկական օգնություն է ցուցաբերվում: Տղաների տրամադրությունը մարտական է»:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ