Պավլիկ Մանուկյանը դեռ երկար կմնա արհեստական շնչառության սարքին միացված, իսկ որդու սարքն անջատել են. բժիշկ

1037

Tert.am-ը գրում է.

Հայր և որդի Պավլիկ և Արամ Մանուկյանների վիճակը գնահատվում է ծանր, իսկ այս գիշեր վիրավորված ոստիկանի վիճակը` միջին: Այս մասին լրագրողների  հետ զրույցում հայտնեց  «Էրեբունի»  բժշկական կենտրոնի  ինտենսիվ թերապիայի  ղեկավար Հարություն Մանգոյանը:

Ըստ Մանգոյանի՝ Պավլիկ Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի մոտ  առկա են դրական փոփոխություններ. մեկ ժամ առաջ անջատվել է  արհեստական շնչառության սարքը, ունի պարզ գիտակցություն:

Իսկ Պավլիկ Մանուկյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր, նա  շնչում է  արհեստական շնչառական ապարատի օգնությամբ:

Պավլիկ Մանուկյանն ունի փափուկ հյուսվածքների հրազենային վնասվածքներ, սակայն նա, ըստ բժշկի, դեռ երկար կմնա արհեստական շնչառության սարքին միացված:

Հարցին՝ նրա կյանքին վտանգ սպառնո՞ւմ է, Հարություն Մանգոյանն ասաց, որ եթե  վերակենդանացման բաժանմունքում է, ուրեմն  սպառնում է: Իսկ հարցին հնարավոր է Պավլիկ Մանուկյանին նոր վիրահատության ենթարկեն, պատասխանեց. «Հուսով ենք, որ ոչ»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ