Զինյալների կողմից պատանդ պահվող բուժաշխատողների լուսանկարները

453

Life.panorama.am-ը գրում է.

Այս գիշեր հաղորդվել էր, որ, ըստ զինված խմբի, ՊՊԾ գնդի տարածքում կա ևս երկու վիրավոր: Իրավապահները նրանց բուժօգնություն տրամադրելու կոչ էին արել և մերժում ստացել: Վիրավորներին բուժհաստատություն տեղափոխելու կոչ էին արել նաև հարազատները։ Իրավապահներն ապահովել էին բոլոր անհրաժեշտ պայմանները։ Իսկ երբ բժիշկները ժամանել են,նրանց պատանդ են վերցրել:

Life.panorama.amը ներկայացվում է իրենց մասնագիտական պարտքը կատարելիս պատանդի կարգավիճակում հայտված բուժաշխատողների լուսանկարները: Այս մարդիկ իրենց կյանքը վտանգելով գնացել էին փրկելու վիրավոր զինյալների կյանքը, ովքեր ևս իրենց իսկ ընկերների կողմից «պատանդի» կարգավիճակում են պահվում ՊՊԾ գնդի տարածում: Բժիշկները բազմիցս նշել են, որ վիրավորներին հարկավոր է ամբուլատոր բուժում, որը հնարավոր չէ կազմակերպել գնդի տարածքում:

Նորայր Թևանյան

Սալվադոր Խեչոյան

Դավիթ Տոնոյան

Մալինա Մարգարյան

Հավելենք, որ իրավապահները միջոցներ են ձեռնարկում պատանդված բժիշկներին բանակցությունների միջոցով ազատելու համար:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ