Երևանում և Իջևանում ավտոմեքենաներ են այրվել

717

Հուլիսի 27-ին, ժամը 05.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջանիբեկյան և Շիրազ փողոցների խաչմերուկում այրվում է «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Շիրազի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող «Շինանյութ» ՍՊԸ-ի (տնօրեն՝ Է. Ղ.) տարածքում այրվում է «Գազ-53» մակնիշի 10 LL 358 պետհամարանիշի ավտոմեքենայի խցիկն ամբողջությամբ, բեռնախցիկը՝ մասամբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.57-ին, մարվել՝ 06.08-ին:
***

Հուլիսի 27-ին, ժամը 03.36-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Սալանյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ասլանյան փողոցի տներից մեկի մոտակայքում կայանված «ՎԱԶ 2106» մակնիշի 11 OU 093 պետհամարանիշի  ավտոմեքենայում (սեփականատեր՝ Ռ. Բ.) ամբողջությամբ այրվում է սրահը, շարժիչի հատվածը և առջևի 2 անիվները:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.56-ին, մարվել՝ 04.07-ին:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ