Եթե կառավարությունը չի կարողանում իրեն արդարացնել պետք է ձևավորվի ժողովրդի կողմից վստահված նոր կառավարություն.Արամ Սարգսյան

527

Հայաստանում հասարակական կարծիքի պարտադրանքով փոփոխություններ պետք է արվեն: Հասարակության մեծամասնությունը լուրջ ներքին փոփոխությունների պահանջ է դրել իշխանության առջև: Իշխանությունը պարտավոր է ժողովրդի հետ բաց երկխոսության մեջ մտնել և խոսել հասարակությանը հուզող խնդիրների մասին: Դա վերաբերում է թե՛ արտաքին, թե՛ ներքին գործերին: Այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Իշխանությունը պետք է խորհուրդ անի, որ հասկանա ինչ հանգուցալուծում կարող է տալ ստեղծված իրավիճակին: Իշխանության այս անմիտ քաղաքականության հետևանքով բոլորս ենք տուժելու: Իշխանությունները չեն վարում այն քաղաքականությունը, որն անհրժեշտ է երկրի զարգացման համար: Եթե կառավարությունը իրեն չի կարող արդարացնել պետք է ձևավորվի ժողովրդի կողմից վստահաված նոր կառավարություն»,-ասաց Սարգսյանը:

Արամ Սարգսյանի կարծիքով` պետության մեջ այնպիսի պայմաններ պետք է լինեն, որ այսպիսի ծայրահեղություններ ու սրացումներ չառաջանան:

   http://realnews.am/                                                                                                                                                                                            Աննա Մարտիրոսյան

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ