ԱԱԾ-ն պարզաբանում է տարածել նախօրեին Ալեք Ենիգոմշյանին ձերբակալելու վերաբերյալ

529

Ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանում է տարածել նախօրեին Ալեք Ենիգոմշյանին ձերբակալելու վերաբերյալ: ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

«Կազմակերպված խմբի կողմից զենքի կիրառմամբ, կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքերը եւ շինությունները հուլիսի 17-ին զավթելու եւ պահելու դեպքի առթիվ հարուցված եւ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, հուլիսի 27-ին, ժամը 19.50-ին ՀՀ ԱԱԾ վարչական շենք բերման է ենթարկվել եւ ժամը 22.30-ին, դատավարական պատշաճ ընթացակագով ձերբակալվել ՀՀ քաղաքացի Արա Ալեքսանդր Վահրամի Կոմշույանը (Ալեք Ենիգոմշյան): Քաղաքացի Կոմշույանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության՝ կազմակերպված խմբի վերոգրյալ հանցավոր գործողություններին օժանդակելու մեջ: Բերման ենթարկվելիս Կոմշույանն օգտվել է իր իսկ ընտրած պաշտպանի ծառայություններից: Հաշվի առնելով վերջինիս հաշմությունը, նրա իրավունքների ավելի լայն իրագործումն ապահովելու, դատաիրավական գործողություններին մասնակցելու նպատակով, ի շահ իրեն քրեական գործով ներգրավվել է կույրերի համար ստեղծված բրայլյան գրի համապատասխան մասնագետ՝ տիֆլո-մանկավարժ»:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ