Լևոն Բարսեղյանը մեղադրվում է ապօրինի սառը զենք պահելու համար (Տեսանյութ). «Ա1+»

331

«Ա1+». Այս գիշեր ոստիկանության բաժանմունք բերման ենթարկված «Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի գործը կքննի Քննչական կոմիտեն: Այդ մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը՝ ավելացնելով. «Մենք ոստիկանությունից նյութեր ենք ստացել՝ Լեւոն Բարսեղյանի կողմից ապօրինի սառը զենք պահելու վերաբերյալ: Ընթացքի մասի այսօր կասենք լրացուցիչ»: Հիշեցնենք, «Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանին Գյումրիի ոստիկանության «Կումայրի» բաժանմունքից բերել են Շենգավիթի ոստիկանություն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ