«Եկեք աղոթենք»…չէ, եկեք սուտի հավատացյալ չխաղանք

890

«Հայը հային կկրակի՞»։ Ը…հա։ Որովհետև ուդմուրտն ուդմուրտին էլ է կրակում։
«Աստված իմ, մինչև ե՞րբ»։ Կպահանջվի ժամանակ այնքան, որքան պետք է։ Անիմաստ օր մի հաշվեք։
«Ժողովուրդս դեռ որքա՜ն պիտի տանջվի»։ Որքան ընտրի, դիմանա։
«Հայաստանս կործանվում է»։ Մի բաժակ սառը ջուր խմեք, մի ծայրահեղացրեք։ Փոքր երկրի սինդրոմ է, էսպես նույնպես լինում է։
«Դիրքերում լարված վիճակ է, մենք ինչի հետևից ենք ընկել»։ Դիրքերում անընդհատ է լարված։ Մեկը մյուսի հետ կապ չունի։
«Զինվորսսսս»…Ստոպ։ Հասկացանք։ Ամեն տեղ մեջ մի գցեք, սարքեցինք բերանի ծամոն մեր տղերքին։ Իրենք հպարտություն են, ոչ թե՝ արդարացում։ Մի արդարացրեք մեր տղերքով ամեն բերանփակոցի։
«Սրա՞ համար են տղերքը զոհվել»։ Նույնից։
«Եկեք աղոթենք»։ Չէ, եկեք սուտի հավատացյալ չխաղանք։ Աղոթեք լուռ ու տներում։ Վերևներում ինտերնետ չկա, ձեր ձայնը չի լսվում։

«Ով մեզ հետ չի՝ ստոր դավաճան ա»։ Էլի չէ։ Ամեն մարդ իր սուբյեկտիվ ճիշտն ունի ու ամեն ոք սուբյեկտիվորեն ճիշտ է։

«Զիմբաբվեից կո՛չ եմ անում իմ հայրենակիցներին»… Հաջող։ Գործ արա, մարզանք արա, կոչ անողները ստեղ էլ են հերիքում։
«Տեսնես մի օր մեզ համար է՞լ լույս կբացվի»։ Կբացվի։ Բայց պիտի պատուհան ունենաք, մոմ ու լուցկի, էլեկտրականություն, գրքեր՝ ներքին լուսավորության համար։ Պաթոսիկին թողեք տանը, գնացեք խանութ՝ լուցկի գնելու։
«Մարդիկ, սիրեք իրար, դա է ամենակարևորը, ա՜խ, որքան չար ենք»։ Սա էդ սերիան չի, սրանով էս անգամ չի «ջրվում»։
«Աստված իմ, ինչո՞ւ»։ Որովհետև։ Հանգիստ թողեք երկնային Հորը։
Շնորհակալություն։

Աղբյուր՝ Սյունե Սևադա

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ