Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

597

Հուլիսի 28-ին, ժամը 16-ին, Երևանի Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա:
Ավտոմեքենաներից մեկի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 28-ին, ժամը 10.45-ին, Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում «Հունդայի» մակնիշի թիվ 27 երթուղու ավտոբուսի սրահում 70-ամյա ուղևորուհին ընթացքի ժամանակ վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 28-ին, ժամը 18.35-ին, Երևանի Դավիթ-Բեկի փողոցում իրար են բախվել «ՊԱԶ-32053» մակնիշի ավտոբուսը և «Նիսան» մակնիշի ավտոմեքենան:
Պատահարի հետևանքով «Նիսան»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 28-ին, ժամը 8-ին, «Դեյվու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 48 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 58-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 28-ին, ժամը 22.50-ին, «Դեյվու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Անդրանիկի և Օհանովի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 49-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 28-ին, ժամը 00.05-ին, Երևան քաղաքի Ավանի Բաբաջանյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 28-ին, ժամը 21.45-ին, Երևանի Աճառյան և Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա:
Ավտոմեքենաներից մեկի 48-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 28-ին, ժամը 23.20-ին, Երևանի Գայի պողոտայի և Քոչարյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա, ինչի հետևանքով վարորդները և 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 28-ին, ժամը 18.20-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 83-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես Բենց-180C» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Օպել Վեկտրա»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ժամը 22.35-ին հիվանդանոց են դիմել նաև երկու վարորդները:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 28-ին, ժամը 18.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի գագաթային շրջանի և աջ սրունքի պատռած վերքեր, ձախ ակռոմիալ հոդախախտ, գլխուղեղի ցնցում, փակ գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 86-ամյա տղամարդ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18-ի սահմաններում, «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կարմի գյուղի Ազատության փողոցի 1-ին նրբանցքի դիմաց վրաերթի է ենթարկել տարեց տղամարդուն և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 29-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Աբովյանի Երևանյան և Հանրապետության փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան Պրիմերա» և «Նիսան Նիկրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան Նիկրա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 28-ին, ժամը 17.30-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 166-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ