«Ծայրահեղականներ» բառաձեւը գերմանական լրահոս մուտք գործեց Russia Today հեռուստաալիքի գերմաներեն տարբերակից

597

Գերմանագիր լրահոսը շարունակում է անդրադառնալ երեւանյան զարգացումներինՙ հավատարիմ մնալով «Սասնա ծռերի» գործողությունները նկարագրող իր չափազանց զգույշ բառաձեւերինՙ «արմատական ընդդիմադիրներ», «զինյալներ», «պատանդառուներ», «գերազգայնականներ»: «Ծայրահեղականներ» բառաձեւը գերմանական լրահոս մուտք գործեց RT (Russia Today) հեռուստաալիքի գերմաներեն տարբերակից: Հուլիսի 28- ին երկու անդրադարձ գրավեց մեր ուշադրությունը: Շվեյցարական «Նոյե ցյուրխեր ցայթունգը» գրում էՙ «Հայաստանը շունչը պահած հետեւում է ՊՊԾ շենքում պատանդների դրամային», ու հենվելով ոստիկանության տվյալներին հաղորդում, որ չորեքշաբթիՙ հուլիսի 27- ին հրաձգությունից հետո նոր պատանդներՙ բժիշկներ են գտնվում նրանց տրամադրության տակ, իսկ վկայակոչելով առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջը, հավելում, որ նույն օրը երեկոյան բաց են թողել բուժանձնակազմի անդամներից մեկին: Հուլիսի 27- ի վաղ առավոտյան փոխհրաձգությունից հետո հիվանդանոց են տեղափոխել ՊՊԾ վրա հարձակում գործած երկու զինյալների եւ մեկ պաշտոնյայի (խոսքը ոստիկանի մասին է- Ան. Հ.): Նույն օրը հանրության ընդդիմադիր հատվածը բողոքի ցույցի է դուրս եկել ՊՊԾ-ի առջեւ, որի ընթացքում ձերբակալել են մոտ 300 հոգու, այդ թվումՙ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանին: Վերջինիս փաստաբանը հինգշաբթի առավոտյան հաղորդել է, որ իր պաշտպանյալն ազատ է արձակվել:

Գերմանական ռադիոդաշտում իր ուրույն տեղն ունեցող, լրատվական, հասարակական- քաղաքական, մշակութային հարուստ գունապնակով առանձնացող «Deutschlandfunk»- ը հայաստանյան իրադարձությունների բնութագիրն է ամփոփում վերնագրումՙ «Բողոքի ալիքՙ քաղաքական ղեկավարության դեմ»: ՊՊԾ շենքը գրավածները պատանդ են վերցրել, իրենց վերահսկողության տակ են պահում մեծաքանակ զինամթերք, պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականըՙ ինչն օրեցօր ավելի մեծ սատարում է գտնում հանրության կողմից, որ բողոքի նպատակով փողոց է դուրս եկել»: Հաղորդումը թեեւ հուլիսի 28- ին է հեռարձակվել, բայց պատրաստվել է ավելի վաղ, քանի որ խոսք չկա չորեքշաբթի օրվանից այնտեղ մնացած բժիշկների մասին:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ