ՊՊԾ գնդում կրծքի վիրավորում է ստացել «Սասնա ծռերի» անդամ Սեթո Նազարյանը

704

Այսօր՝ հուլիսի 31-ին, ժամը 9.30-ի սահմաններում ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել զինված խմբի անդամ Սեդրակ Նազարյանը, ում բուժօգնություն է ցուցաբերվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Բացի այդ, Հիմնադիր խորհրդարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Տեղեկություն ունենք, որ Սեթո Նազարյանին կրծքից վիրավորել են: Նրան տարել են: Սակայն վիճակի մասին տեղեկություն չունենք, վիրավոր է թե մահացած»:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ ՊՊԾ գնդի տարածքում պայթյուններ եւ կրակոցներ են հնչել:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ