Շատ ցավում եմ. Զարուհուց նման վարք չէի սպասում

746

Զարուհի Փոստանջյանը Ազատություն ՌԿ հաղորդման ժամանակ համառորեն փորձեց ինձ ափերից հանել, հա մտածում էի՝ տեսնես ինչու, ոչ կուսակցություն ունեմ, ոչ մրցակից եմ իրեն, ոչ թեկնածու եմ։ Մեծ ջանքերով կարողացա չկոպտել իրեն (ասում եմ՝ Սարի թաղում սադրիչները… Չի թողնում ավարտեմ խոսքս, թե բա սադրիչ չկար, այդ ոստիկանությունը հարձակվեց ցուցարարների վրա, ասում եմ հա, բայց մինչ այդ սադրիչները քարեր նետեցին ցուցարարների վրա, բա սադրիչ չկար, ասում եմ դա սադրանք էր, որպեսզի ցուցարարները քարերով պատասխանեին քաղաքացիական հագուստով սադրիչների վրա, որպեսզի ոստիկանները հարձակվեին, բա թե, քեզ ընչի չտարան ոստիկանները, …, ուրեմն դու սադրիչ ես….) հաղորդման ժամանակ։

Հաղորդումից հետո միջանցքում ավելի կատաղեց ու սկսեց հիստերիկ ճվճվալ։ Էլի չհասկացա ինչու։ Թե մեկը հասկացավ ինչու էդ խայտառակ վարքը դրսեւորեց՝ ասեք հասկանամ, ինքը չի բացատրում։ Գժտվեցինք։

Շատ ցավում եմ։ Չէի սպասում նման վարք։ Երկու մանկավարժ կողքին ունենալը իրեն օգտակար կլինի։ Ափսոս։ Բայց դե էն ամենը ինչ մեզ չի սպանում, հետաձգում է մահը ։))

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.barseghyan/posts/10210100443536995

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ