Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. պատրաստ եմ զոհաբերել կյանքս. ՀՀ նախագահ

505

«Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Բացառվում է: Մեկ անգամ ևս կրկնում եմ՝ բացառվում է: Ես իմ ողջ գիտակցական կյանքը իրականում նվիրել եմ այս խնդրին: Եվ իմ ժողովրդի համար ընդունելի տարբերակի հասնելու համար միշտ պատրաստ եմ եղել զոհաբերել ոչ միայն ցանկացած պաշտոն, այլև կյանքս: Դա այդպես է եղել երեկ, այդպես է այսօր, այդպես է լինելու վաղը»,-այսօր հասարակության, իշխանությունների և հոգևոր դասի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Եվս մի խնդրի անդրադառնամ, որի մասին բազմաթիվ անգամներ մենք խոսել ենք: Խոսքս Ղարաբաղի հիմնահարցի և, այսպես ասած, «հողեր հանձնելու» մասին է: Արդեն, թերևս, անհաշվելի են մեր հստակ դիրքորոշման հրապարակային հնչեցումներն անձամբ իմ կողմից: Կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ճանապարհին միակողմանի զիջումներ չեն լինելու: Բացառվում է»,-հավելել է նախագահ Սարգսյանը:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ