Բարձր ճնշումը հնարավոր է բուժել ձվի սպիտակուցի օգնությամբ

593

Med.tert.am

Չինացի  բժիշկները պնդում են, որ  բարձր ճնշումը հնարավոր է  բուժել ձվի, մասնավորապես ձվի սպիտակուցի օգնությամբ:

Այդ եզրակացության գիտնականները եկել են Ջիլինի համալսարանում կատարված հետազոտությունների  արդյունքում:

Արդյունքները նաև ցույց են տվել, որ  RVPSL անվաբ պեպտիդը, իր հատկությունների շնորհիվ արգելակում է  զարկերակային ճնշման բարձրացմանը խթանող նյութի արտազատումը:

Հետազոտողների խոսքերով, 50 գրամ RVPSL պեպտիդը մոտավորապես համարժեք  է 2 հատ  հավի ձվին:

Պեպտիդի նման չափաբաժինը թողնում է այնպիսի ազդեցություն, ինչպես որ 10 մլգ կապտոպրիլ դեղամիջոցը, որը ընդունում են հիպերտոնիկները բարձր զարկերակային ճնշման դեպքում:

Հետաքրքիր է, որ բժշկական դեղամիջոցի հետ համեմատած  պեպտիդը չի առաջացնում կողմնակի ազդեցություններ: RVPSL պեպտիդը, որը մտնում է հավի ձվի սպիտակուցի բաղադրության մեջ, նպաստում է ճնշման իջեցմանը նաև ջերմային մշակումից հետո: Սպիտակուցի պեպտիդը հնարավոր է  օգտագործել ինչպես հիվանդության կանխարգելման, այնպես էլ բուժման համար:

Բժիշկները պնդում են, որ մոտ ապագայում, ձվի սպիտակուցը կկարողանա դառնալ հիպերտոնիկ հիվանդության  կանխրգելման ու բուժման համար  լիարժեք օգնող միջոց:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ