Կեղծ հերոսների դիվիդենտների ժամանակը…

683

Ահա և մոտեցավ իր ավարտին ևս մեկ ապարդյուն ազգային պայքար, սակայն որը թողեց մեծ հետք բոլորի սրտում, գրեթե բոլորի սրտերը լցվեցին հույսով և հավատով, որ ահա մոտ է ազգային երջանկության և բարեկեցության պահը, սակայն կրկին անգամ ունենք այն ինչ ունենք, ունենք հիասթափություն, ունենք դավաճանություն և կասկածելի անձնավորություններ, որոնք փորձեցին իրենց ներկայացնեն և դրսևորեն իբրև իրական ընդդիմադիր գործիչներ, իսկ հիմա եկել է ժամանակը որպեսզի իրենք քաղեն արդեն հայտնի դարձած արտահայտությունը` (Դիվիդենտները), իսկ այս պարագայում դիվիդենտները լինում են երկու տեսակի, առաջինը` դիվիդենտներ հանուն անձնական շահի (PR) և նպատակների, իսկ երրորդը դիվիդենտներ հանուն պատվիրատուների, սա այն տեսակն է երբ մարդը փորձում է կատարել իրեն հանձնարարված կա՛մ կարգադրված որևէ գործողություններ` հանուն ուրիշի ծրագրերի իրականացման համար, սակայն այս ամենի մեջ անհասկանալի դարձավ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի ձերբակալությունը:
Հիշեցնենք, որ Բարսեղյանը ձերբակալվել է ՀՀ ՔՕ 235 հոդվածի 4-րդ մասի կասկածանքով (Ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը):
Օրեր առաջ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, թե խուզարկությամբ Լեւոն Բարսեղյանի մոտ դանակ է հայտնաբերվել, իսկ այժմ ամենից ամենա հետաքրքիրը…
Հարգելի Լևոն Բարսեղյանը երևի թե կարծում է, որ բոլորն են այս դժվարին կյանքից խելագարվել և խելացի մարդիկ վերացել են, սակայն ցավոք Բարսեղյանի համար դեռ կան մարդիկ որոնք կարող են հասկանալ կեղծիքը իրականից, շինծուն իրականությունից և դերասանությունը բնականից։
Իսկ եթե լինենք ավելի հիմնավոր ապա, ո՞ր մի խելացի մարդը կհավատա այն ամենին, որ իբր Բարսեղյանին տարան, ձերբակալեցին, գրպանից դանակ հանեցին ու այսքան ից հետո հանգիստ բաց թողեցին, առանց որևէ վնասվածքի, առանց որևէ խոչընդոտի, մի տեսակ զարմանալի է նմանատիպ հոդվածով մարդուն սենց կայծակնային արագությամբ ազատ արձակելը, էլ չեմ խոսում իր գրպանից հայտնաբերված դիակի հետ անկրկնելի սելֆիների մասին, որը իրենից ներկայացնում է առնվազն անհեթեթության և աբսուրդի գագաթնակետ, իսկ էդ ո՞ր ոստիկանության բաժանմունքում են թույլ տալիս կասկածյալին գրպանից հայտնաբերված դանակը վերադարձնել այսպես արագ, որ մի հատ էլ տարբեր դիրքերով ու ռակուրսներով նկարահանվել ու տեղադրել համացանցում տարբեր լրատվամիջոցների կայքերում, իսկ էդ ո՞ր վերջին իրադարձությունների ժամանակ բերման ենթարկված անձանց են այդպես արագ ազատ արձակել, անգամ առանց որևէ բան մոտներից հայտնաբերելու, իսկ այս պարագայում դանակի առկայությամբ և դեռ հայտնի չէ Բարսեղյանի մոտ այդ դանակի առկայությունը իրականությանը համապատասխանում է թե՞ ո՛չ, եթե այո ապա ու՞մ համար էր և ի՞նչ նպատակներով էր նախատեսված այդ դանակը` ոստիկանների՞ թե խաղաղ ցուցարարների՞։ Ամեն դեպքում էդ ինչպե՞ս է ստացվում, որ մնացած բոլոր ձերբակալված անձինք մինչ օրս ազատազրկման մեջ են, իսկ Լևոն Բարսեղյանը վայելում է ազատությունը այն էլ այն դեպքում երբ ամբիոնից ամենա կոշտ քննադատողներից էր, ամենա ագրեսիվներից և դանակի հայտնաբերումից հետո կարելի է ասել նաև, որ հանրության համար վտանգավորներից։ Լևոն Բարսեղյանը ողջ հավաքների ընթացքում հանդես էր գալիս հավաքվածներին խաղաղության և ավելորդ արյունահեղությունից զերծ մնալու կոչերով, միայն ուժգին քննադատում էր իշխանություններին, իսկ ի՞նչ պատահեց որ կտրուկ փոփոխվեց իր տրամադրվածությունը, գուցե՞ այս ամենը շինծու շոու էր, կա՛մ էլ հստակ ծրագրավորված ներկայացում։ Ներկայացում հանուն առջևում սպասվող Գյումրիում ՏԻՄ ընտրություններում վարկանիշային ԴԻՎԻԴԵՆՏՆԵՐ հավաքելու համա՞ր, թե ուղղակի բերման են ենթարկել հստակ կարգադրություններ և հանձնարարություններ տալու համա՞ր։
Ամեն դեպքում կան մի շարք կասկածելի հարցեր և հանգամանքներ, որոնք միայն ու միայն ի վնաս են Լևոն Բարսեղյանի համար։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ