Օրինականացված թալան

655

Որոշ ժամանակ առաջ, Երևանյան ամառային շոգ օրերից մեկն էր, երբ մեքենաս խափանվեց Կրկեսի հարևանությամբ: Կարմիր լույսի տակ կանգնած մեքենան չէր գնում: Մի կերպ կարողացա խաչմերուկի մեջտեղից դուրս բերեմ ու կանգնեցնեմ այնպիսի տեղում , որ խցանում չառաջանա /ես ատում եմ Երևանի խցանումները, որոնց մեծ մասը արհեստական են/ : Մեքենան կանգնեցրեցի կրկեսի դիմացի փողոցում, երթևեկությանը չէի խանգարում , որոշեցի Капот-ը բացեմ ու տեսնեմ ինչ է եղել: Սարքել չկարողացա, ստիպված զանգեցի առաջին օգնություն՝ պապային: Պապան եկավ, իր մեքենան կանգնացրեց մեքենայիս կողքը ու մոտի եղած գործիքներով փորձում էինք սարքել մեքենան, բայց էլի չէր ստացվում: Պապան իր մեքենայով գնաց արհեստավոր բերեր: Էլի անիմաստ՝ տեղում մեքենան սարքել անհնար էր, բայց չէի էլ կարող վարելով գնայի , քանի որ տեղից չէր շարժվում: Քանի որ շտապ գործեր ունեի , ես պապայի մեքենայով գնացի իմ գործերին , իսկ պապան ավտոքարշակ կանչեց, որ մեքենան տանեն: ՄԻ խոսքով ես գնացի, քարշակը եկավ ավտոն տարավ: Բոլորս ուրախ էինք, բոլորս երջանիկ:

Մեկ ամիս հետո տան դուռը ծեծում է փոստատարը: Այ քեզ հրաշք, ինձ ու պապային , մեր շատ սիրելու Security Dream Co. LTD ընկերությունը տուգանել է մարդա 5000 դրամ: Նկարված տեսանյութի մեջ այնպես են փորձել պահը հարմարացնեն, որ իբր չերևա , որ Капот-ը բաց է ու մեքենան խափանվել է: Դիմում գրեցի , որ խախտումը չհաշվեն , քանի որ ուրիշ ելք չունեի, մեքնան այլ տեղ կանգնեցնել չէի կարող ու դա խախտում չի համարվում: Հիմա եկել է դիմումիս պատասխանը: Ի՞նչ եք կարծում ինչ են պատասխանել: Մի տանջվեք կասեմ: Մերժել են դիմումս: Այո , այո հարգելիներս , մերժել են: Հիմա լուրջ դեմքով կարդում եմ , թե ինչ են հորինել ու տեսնում եմ , որ մի ամբողջ թույթ օրենք են ուղարկել ինձ: Մեքենան մայթից որքան հեռավորության վրա պետք է կանգնի, գծանշանների դեպքում ինչպես պետքա կանգնի ու սենց մի քանի տեսակի օրենքներ: Այդ օրենքները ես իրենցից մի քանի անգամ լավ գիտեմ, բազմիցս տուգանվել եմ ու անգիր եմ արել: Ամեն ինչ շատ լավ է ու ընտիր, ուղղակի մի հատ հանգամանք կա, որ հաշվի չեն առել՝ ՄԵՔԵՆԱՍ ԽԱՓԱՆՎԱԾ Է ԵՂԵԼ, ՎԱՐԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷՐ: Պետք է գաք ու շնորհակալություն հայտնեք, որ այդ ամառվա արևին խցանում չեմ սարքել, մեքենան տարել եմ ապահով տեղ եմ կանգնացրել , որ ձեր ՃՈ աշխատակիցները չգային երթևեկություն կարգավորեին:

«Կամ կկպնի , կամ չի կպնի» կարգախոսով աշխատող հիմնարկության ասելով իրենք տեսանյութը մինչև վերջ դիտել են ու որևէ սխալ բան չեն հայտնաբերել: Վաղը PopCorn-ով գնալու եմ հետները դիտեմ տեսանյութը , հենց ավտոքարշակի գալու հերթը հասավ միանգամից ֆիլմի ժանրը փոխելու եմ:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ