Ընդամենը մեկ պատճառ, որի համար պետք չէ հարվածել երեխային

402

Med.tert.am

Եթե ձեզ մանուկ հասակում հարվածել են, ապա դժվար թե դրա վերաբերյալ ջերմ հիշողություններ ունենաք: Ինչպես ցույց է տալիս վերջին հետազոտությունը՝ հնարավոր է, որ դա անգամ վատ է անդրադարձել ձեր հետագա վարքի վրա, գրում է AdMe.ru-ն:

Ինչպես պնդում են Օսթինի և Տեխասի համալսարանների մասնագետները, որքան հաճախ են երեխային հարվածում, այնքան մեծ է հավանականությունը, որ նա ապագայում լուրջ խնդիրներ կարող է ունենալ հոգեկան առողջության հետ և ագրեսիվ վարք կդրսևորի: Հետազոտությունը անց է կացվել 50 տարվա ընթացքում, դրանց մասնակցել է մոտ 160 հզ մարդ:

Հախաճ ծնողները համարում են, որ փոքրիկ պատիժը լավ պրոֆիլակտիկա է երեխայի համար, բայց իրականում հետևանքները կարող են շատ վատը լինել: Ի դեպ, դաստիարակության նման մեթոդի հակված են այն ծնողները, որոնց մանուկ հասակում հարվածել են:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ