Նրանց համար, ովքեր մտածում են, թե «հետույք մտնող» կուսակցականները ինչ են անելու իշխանափոխության դեպքում

994

Այս իրական պատմությունը գրում եմ նրանց համար, ովքեր Էն հետույք մտնող կուսակցականներին նայելիս , հոգու խորքում ատամ կրճտացնելով մտքում ասում են՝ ուր էր մի հատ իշխանափոխություն լիներ տեսնեինք սրանք ինչ երեսով են նայելու բոլորի աչքերին: Անունները փոխում եմ որ իմ հարազատները չճանաչեն ով է:
Սովետի օրոք մի շատ հարգված ու առաքինի, ճշտախոս մարդ էր ապրում մեր թաղում, ամբողջ ավանն էր իրեն սիրում հարգում: Էս մարդը ոչ մի կուսակցության մեջ չկար, ինքն իր համար: Մի կոմսոմոլ, փիս պաթոսիկ ծյոծյա էլ կար, ամբողջ գյուղի ներվային համակարգի դեղ ոնց որ լիներ: Սա ոնց որ կոնկրետ ընկած լիներ Վարդանի հետևից, օր ու արև չէր տալիս՝
-Վարդան եղբայր դու մաքուր անցյալով ու ներկայով մարդ ես, ինչու չես մտնում կուսակցական շարքերը, քո նմանները շատ են պետք մեր երկրին, իսկ դու՞… Իմացի’ր անտարբերությունն էլ է արատ, դու պիտի անդամագրվես:
– Վերա ջան չեմ ուզում, ինձ պետք չի, ի՞նչ ես ուզում իմ անբախտ կյանքից:
-Դու չգիտես Վարդան, չի կարելի այսպես անտարբեր լինել երկրիդ ու նրա ապագայի նկատմամբ:
Մի խոսքով ամբողջ թաղի կյանքը կերել էր նամանավանդ Վարդանի:
Եկան 90-ականները անկախություն, խառը վիճակներ, Վերան մի ահագին ժամանակ չկար, թաղով խոսում էին երևի ամոթից է կորել, Վարդանին աչքալուսանք էին տալիս, որ հազիվ պրծավ նրանից:
1993 թվականին Վերան հայտնվեց ու առաջին գործը, որ արեց ՝ ուղիղ Վարդանի տուն: Մտավ ներս, լայն ժպիտով բարևեց ու պաթոսով՝
-Վարդան ես խոնարհվում եմ քո մտքի ու իմաստության առջև, ո՞նց էիր հասկացել, որ այդ խորհրդային բիրտ բարքերը կեղեքում են մեզ և մենք մի կերպ կարողացանք ազատվել այդ ստահակներից և այլևս անկախ ենք, քո նման մարդը պարտադիր պիտի դառնա ՀՀՇ անդամ և մասնակցի պետականաշինության այս բարդ և պատասխանատու գործընթացին:
Վարդանը կատաղած՝
-Վերա հենց հիմա գնում եմ ու կոմունիստ դառնամ, այ հենց հիմա դուրս եմ գալիս, որտեղ ու, ես ընդեղից մի հազար կիլոմետր հեռու, էն հսկա երկիրը քո նմանների երեսից քանդվեց, էս փոքր երկրի եղածն ի՞նչ ա, որ ուղն ու ծուծով չապականեք:
Գնաց անդամավճար մուծեց ու դառավ կոմունիստ:
Ասածս ինչ է ինչ էլ լինի նմանները միշտ իրենց տեղը գտնում են, շատ ատամ մի կրճտացրեք:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ