Ամփոփվել են 2016թ. առաջին կիսամյակի ընթացքում ՊՆ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կատարած աշխատանքները

557
Օգոստոսի 4-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում քննարկվել և ամփոփվել են 2016 թ. առաջին կիսամյակի ընթացքում ՊՆ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքները:

Խորհրդակցության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԿՌԲՀ անդամներին շնորհակալություն է հայտնել համատեղ և արդյունավետ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ վերջին տարիներին արվել է ամենայն հնարավորը հանձնաժողովի գործունեությունը կանոնակարգելու, այն առավել բաց և թափանցիկ հիմքերի վրա դնելու համար՝ հատկապես զորակոչի գործընթացի շրջանակում ռազմաբժշկական օղակում կոռուպցիոն ռիսկեր պարունակող երևույթները խստագույնս վերահսկելու առումով:

Ներկայացնելով 2016 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների հաշվետվությունը՝ ԿՌԲՀ պետ Սահակ Օհանյանը, ըստ առաձնին ուղղությունների, հանգամանալից անդրադարձ է կատարել իրականացված միջոցառումներին: Ընդգծվել է, որ հոգեկան և թերապևտիկ հիվանդությունների առումով հաշվետու ժամանակահատվածում նկատվել է վաղաժամկետ զորացրվածների ընդհանուր թվի նվազում:

Խորհրդակցության ընթացքում նաև ակտիվ քննարկումներ են ծավալվել՝ նվիրված զինծառայողների և զորակոչիկների հետտրավմատիկ սթրեսային խանգարումներին, հոգեբուժական խնդիրներին, դրանց վաղ հայտնաբերման և բուժման հարցերին: Այս առնչությամբ ռազմաբժշկական օղակի պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների կողմից հնչել են համապատասխան առաջարկություններ:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ