Հայտնի են տանկային բիաթլոնի կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները

680

razm.info-ն գրում է.

Հուլիսի 30-ից օգոստոսի 7-ը մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում անցկացված «Տանկային բիաթլոն-2016» միջազգային մրցույթի առաջին փուլի արդյունքներով կիսաեզրափակիչ են անցել 12 երկրների հավաքականներ, այդ թվում՝ ՀՀ Զու տանկիստները: Այս մասին այսօր՝ օգոստոսի 8-ին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

«Տանկային բիաթլոնի» կիսաեզրափակիչները կանցկացվեն օգոստոսի 9–11-ին, իսկ եզրափակիչը՝ օգոստոսի 13-ին: Կիսաեզրափակչի երեք օրերում կմրցեն 4-ական հավաքականներ: Հայաստանի հավաքականը մրցման է դուրս գալու օգոստոսի 9-ին:

Կիսաեզրափակչի մրցելույթները աղյուսակով ունեն հետևյալ տեսքը՝

Մրցուղիներ 09.08.2016 10.08.2016 11.08.2016
1-ին Անգոլա Ղազախստան Ադրբեջան
2-րդ Հայաստան Բելառուս Սերբիա
3-րդ Ղրղզստան Իրան Ռուսաստան
4-րդ Չինաստան Մոնղոլիա Հնդկաստան

 

Առավել մանրամասն՝ razm.info կայքում:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ