ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին

316

Օգոստոսի 10-ին, ժամը 09.16-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում, Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 1-ին կմ-ում, «Mersedes ML320» մակնիշի 11 TT 692 պետհամարանիշով (վարորդ Ա. Ս.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհային երթևեկության ցուցանակին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա. Ս.-ն (ծնվ. 1983թ.) տեղափոխվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանք:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ