Այս շաբաթ տեղի կունենա տասնամյակի ամենադիտարժան «աստղաթափը»

372

Ասուպային հոսքը բնության ամենագեղեցիկ ու բացառիկ երևույթներից է, որը տեղի է ունենում ամեն տարի: Սակայն այս տարվանը, ըստ մասնագետների կանխատեսման, խոստանում է առանձնահատուկ լինել:

Ինչպես նշում է AdMe.Ru-ն, այս անգամ «աստղաթափը» լինելու է ավելի դիտարժան: ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալության` ՆԱՍԱ-ի փորձագետ Բիլ Քուկը պատմել է, որ այս անգամ ժամում 80 «ընկնող» աստղի փոխարեն մենք կտեսնենք 200-ը: Իսկ դա նշանակում է, որ գիշերային երկնակամարում փայլատակելու են հարյուրավոր լուսավառվող սրընթաց ճառագայթները:

«Աստղաթափի» գագաթնակետը կլինի օգոստոսի 12-ին:

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ