«ՀԺ». Հայտնի են ընդունելության քննությունների և մրցույթի ամփոփման վերջնական արդյունքները

184

«Հայկական ժամանակ» թերթը գրում է «Այս տարվա ընդունելության քննությունների, ապա նաև մրցույթի ամփոփման արդյունքում վերջնական տվյալներով, բարձրագույն ուսումնական հաստատություններ Է ընդունվել 9 հազար 520 դիմորդ։ Միասնական քննությունների առաջին և երկրորդ փուլերին, ինչպես նաև ներբուհական քննություններին մասնակցելու համար հայտագրված դիմորդների թիվը 13 հազար 941 Էր։ Ընդունվածներից 1 307-ը գալիք ուսումնական տարում սովորելու Է անվճար համակարգում. 8 հազար 120-ը վճարովի։ 93 դիմորդ Էլ արտոնություններ կստանա և անվճար կուսանի բահերի սահմանած տեղերում։ Այս տեղեկությունները մեզ փոխանցեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությունից։

Համեմատության համար նշենք, որ անցյալ տարի դիմորդների ընդհանուր թիվը կազմել Է 13 հազար 600։ Այսինքն՝ փոքրինչ պակաս, քան այս տարի։ Իսկ ընդունվածները եղել են ավելի շատ՝ 10 հազար 864 դիմորդ, որոնցից անվճար համակարգում սովորելու հնարավորություն Է ստացել 1 690-ը այս տարվա 1 307-ի դիմաց։ Արտոնյալ պայմաններով անցյալ տարի բուհ Է ընդունվել 88 դիմորդ այս տարվա 93-ի փոխարեն։

Ինչ վերաբերում Է անբավարար գնահատականներին, ապա վերը նշված բոլոր տեսակի քննություններից այս տարի դրական միավորի շեմը չի հաղթահարել 1 530 դիմորդ նախորդ տարվա 1 826-ի փոխարեն։

Նկատենք, որ առկա համակարգում սովորելու հնարավորության չստացած մի քանի հազար այս դիմորդները հնարավորության են ունեցել նաև իրենց ուժերը փորձել հեռակա համակարգ ընդունվելու համար»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ