Նիկոլ Փաշինյանը փորձում է անհիմն շահարկել Գագիկ Ծառուկյանի անունը

1043

Ինչպես Գագիկ Ծառուկյանի հետ կապված ցանկացած միջոցառման պարագայում, Ռիո 2016-ի նախաշեմին ևս սպասվում էր, որ կգտնվեն մի շարք անմեղսունակներ, որոնք Գագիկ Ծառուկյանի տարիների քրտնաջան աշխատանքը կուրորեն չնկատելու հետ մեկտեղ կգտնեն իրենց ներսի մաղձը դուրս մղելու միջոց՝ անհիմն շահարկելով Գագիկ Ծառուկյանի անունը: Այս անգամ այդ պարտավորությունը ստանձնել էր ոչ ավել ոչ պակաս ՀՀ ԱԺ պատգամավոր նիկոլ փաշինյանը, ով, թերևս, շատերին է հայտնի իր քամելյոն կեցվածքով: Բանը նրանում է, որ ՙՙհարգարժան՚՚ պատգամավորի նպատակը եղել է ոչ թե սրտացավորեն խնդիրներ տեսնելը և դրանց շտկմանը միջամտելը, այլ նպատակային Գագիկ Ծառուկյանի անունը ևս մեկ անգամ անհիմն շահարկելն ու նրա գործունեությունը վատաբանելն էր, քանզի հակառակ դեպքում ՙՙվաստակավոր պատգամավորը՚՚ կարող էր ֆեյսբուքում գրառում անելու փոխարեն կապնվել ՀԱՕԿ ներկայացուցիչների հետ և ստանար իր հարցերի պատասխանը: Բացի այդ, ով, ով, բայց պատգամավորը գոնե պետք է քաջ գիտակցեր, /և վստահ կարելի պնդել, որ այդպես էլ կա/, որ Ռիոյում Հայաստանը ներկայացնող մեր մարզիկների թիկունքի գրվածքով ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չի զբաղվում: Միգուցե նորից ցանկալի չլիներ, բայց բոլորովին այլ հարց կլիներ եթե մեր ՙՙկլյաուզնիկ դեբուդադը՚՚ նմանատիպ հարց ուղղեր ոչ թե Գագիկ Ծառուկյանին, այլ ասենք ՀԱՕԿ մարզիկների հագուստով զբաղվող մասնագետներին:
Հ.Գ. Ինչևէ, մենք ունենք այն ինչ ունենք, նիկոլին էլ երևի թե պետք չի, կշտամբել քանզի լավ օրից չէ, որ նա իրեն այս կերպ է պահում, նա էլ տարատեսակ կլյաուզաներով է իր օրվա հացը վաստակում, սակայն մի բան ակնհայտ է, եթե նիկոլն նույնիսկ իր ընտանիքի անդամներին համար այնքան ջանք ու եռանդ ներդներ ինչքան Գագիկ Ծառուկյանն է ներդրել սպորտի բնագավառում, երևի թե գլխուղեղի կաթված ստանար:

Խաչիկ Ասատրյան

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ