Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

590

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 16-18-ը՝ երեկոյան ժամերին, առավելապես հյուսիսային շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային՝ 2-7 մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 16-ին կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:

Երևանում` 

Օգոստոսի 16-18-ը` երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի փոքր հավանականություն: 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Երևանի օգոստոսի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`     38.30C (1979 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`        13.70C (1975 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`    25.80C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.


Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ