Ռիո-2016. 10-րդ օրը կվիճարկվի 17 տիտղոս, Հայաստանն ունի 5 մասնակից

454

Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 15-ին Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում կմեկնարկի Մաքսիմ Մանուկյանը, որն ուժերը կփորձի 85 կգ քաշայինների պայքարում: Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը հանդես կգա 105 կգ քաշային կարգում:

Աթլետ Լեւոն Աղասյանը կմասնակցի եռացատկի մրցաշարին, իսկ Դիանա Խուբեսերյանը եւ Գայանե Չիլոյանը՝ 200 մետր վազքի մրցմանը: 400 մետր արգելավազքում էլ հանդես կգա Լիլիթ  Հարությունյանը:

Օգոստոսի 15-ին Ռիո-2016-ում կվիճարկվի մեդալների 17 հավաքածու:

Մրցումային 9 օրերից հետո մեդալային հաշվարկի առաջատարի դիրքը պահպանում է ԱՄՆ-ը, որի մարզիկները նվաճել են 26 ոսկե, 21 արծաթե ու 2 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղ բարձրացած բրիտանացիներն ունեն 15 ոսկե, 16 արծաթե եւ 7 բրոնզե մեդալ, իսկ երրորդ տեղում է Չինաստանը՝ 15 ոսկի, 13 արծաթ, 17 բրոնզ: Ռուսները բարձրացել են չորրորդ տեղ եւ ունեն 9 ոսկե, 1 արծաթե ու 10 բրոնզե մեդալ:

Ռիո-2016. 10-րդ օր, եզրափակիչներ

16:00 (Երեւանի ժամանակով), լող, կանայք, բաց ջուր, 10 կմ

17:00. Ձիասպորտ, անհատական մրցում

17:40. Աթլետիկա, կանայք, մուրճի նետում

18:15. Աթլետիկա, կանայք, արգելավազք, 3000 մետր

20:05. Առագաստանավային սպորտում, կանայք, լազեր ռադիալ

21:05. Առագաստանավային սպորտում, տղամարդիկ, լազեր

21:00. Սպորտային մարմնամարզություն, տղամարդիկ, օղակների վարժություն

21:54. Սպորտային մարմնամարզություն, տղամարդիկ, նժույգի վարժություն

21:00. Սպորտային մարմնամարզություն, կանայք, գերան

00:00. Հունահռոմեական ոճի ըմբշամարտ, տղամարդիկ, 85 կգ (Մաքսիմ Մանուկյան, նախնական գոտեմարտերը՝ 17:00-ից)

00:00. Հունահռոմեական ոճի ըմբշամարտ, տղամարդիկ, 135 կգ

00:23. Հեծանվասպորտ (տրեկ), տղամարդիկ, օմնիում

2:15. Բռնցքամարտ, 91 կգ

2:00. Ծանրամարտ, տղամարդիկ, 105 կգ (Սիմոն Մարտիրոսյան)

3:35. Աթլետիկա, տղամարդիկ, ձողացատկ

5:25. Աթլետիկա, տղամարդիկ, 800 մետր վազք

5:45. Աթլետիկա, կանայք, 400 մետր վազք

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ