Հյուսիսային ավտոկայանի մոտ զինվորներ տեղափոխող մեքենա է կողաշրջվել. 8 հոգի հոսպիտալացվել է (Ֆոտո)

637

Կոտայքի մարզում այսօր՝ օգոստոսի 15-ին, խոշոր ավտովթար է եղել: Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Հյուսիսային ավտոկայանի մոտ կողաշրջվել է զինվորների տեղափոխող Sadko մակնիշի ավտոմեքնան եւ զինվորներ են տուժել:

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ 8 հոգի՝ մեծամասամբ ժամկետային զինծառայողներ տեղափոխվել են Մուրացանի զինվորական հոսպիտալ, նախնական տվյալներով նրանց կյանքին վտանգ չի սպառնում։  Ավտոմեքենան հաշվառված է ՀՀ Պն հաշվեկշռում 16 զինվոր էր տեղափոխում մի վայրից մյուսը:

Ըստ Shamshyan.com-ի տեղեկությունների՝ «Նիվա» մակնիշի ավտոմեքենան է եղել պատճառը, որը Sadko-ի համար ստեղծել է վթարային իրավիճակ։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ