Ինչո՞ւ է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանը հրաժարվել պաշտպան Արայիկ Պապիկյանի ծառայություններից

243

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը հրաժարվել է փաստաբան Արայիկ Պապիկյանի ծառայություններից: Պատճառը կապում են այն հանգամանքի հետ, որ Պապիկյանը Հովհաննեսի ներկայությամբ վատաբանել է մյուս պաշտպան Հայարփի Սարգսյանին: ArmLur.am-ի հետ զրույցում Հայարփի Սարգսյանը չցանկացավ մեկնաբանել կատարվածը՝ նշելով, որ առաջնայինը Հովհաննեսի ապաքինումն է. «Ես ուղղակի չեմ մեկնաբանաի կատարվածը, կասեմ միայն, որ հիմա ավելի կարևոր է իմ պաշտպանյալի գործն ու առողջական վիճակը»: Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանըւ պետք է ենթարկվի վիրահատության և փաստաբան արդեն դիմել է տարբեր կառույցների, որպեսզի լուծվի նրան քաղաքացիական հիվանդանոցում վիրահատելու հարցը:

Աղբյուր՝ armlur.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ