Ձևավորվեց առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդը

192

ՀՀ կառավարության արձանագրային որոշման հիման վրա հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդ ստեղծելու կարգը և վերջինիս աշխատակարգը: Ամփոփելով ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու համար սահմանված կարգով ներկայացված դիմումների քննարկման արդյունքները` ձևավորվել է հասարակական խորհրդի կազմը:

Նշենք, որ նախարարին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվել են առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, շահագրգիռ անձինք:

Խորհուրդը նպատակ ունի աջակցելու նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը՝ առաջարկություններ ներկայացնելով ինչպես նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության վերաբերյալ, այնպես էլ՝ հստակ օրակարգի ձևավորմամբ քննարկումներ ծավալելով հասարակությանը հուզող թեմաների և խնդիրների շուրջ:

ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդին առնչվող նյութերին կարող եք ծանոթանալ ՀՀ ԱՆ պաշտոնական կայքի ՆԱԽԱՐԱՐ / ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ դարանում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ