Հաղթանակս նվիրում եմ սահմանին կագնած հայ զինվորին և պատերազմի բոլոր զոհերին. Արթուր Ալեքսանյան

556

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չեմպիոնի ոսկին նվիրում է սահմանին կանգնած այս զինվորին և ապրիլյան պատերազմում զոհված հերոսներին:

«Ինքներդ տեսաք, որ ինքս էլ արդեն ուժասպառ էի եղել: Ամենակարևորն այն է, որ գոտեմարտի ժամանակ չանջատվեցի: Ուրախ եմ, հպարտ, որ 20 տարվա դադարից հետո Հայաստանը կրկին ոսկե մեդալ է նվաճում Օլիմպիական խաղերում: Ապրիլյան պատերազմից հետո շատ էի ազդվել և դեռ այն ժամանակ ինձ համար որոշել էի, որ չեմպիոն դառնամ, ապա հագնելու եմ այս շապիկը: Այս հաղթանակը նվիրում եմ սահմանին կագնած հայ զինվորին և պատերազմի բոլոր զոհերին: Իսկ ինչ վերաբերում է Միհրանին, ապա նա ինձ համար չեմպիոն է, նա ամբողջ աշխարհի համար է չեմպիոն, մենք այսօր պետք է ունենայինք երկու ոսկի»,-ասաց Ալեքսանյանը:

Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա

Պաշտոնական գործընկեր` Ucom

ՀԱՕԿ լրատվության բաժին

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ