Աղջիկը իմացել է, որ մեծացել է օտար ընտանիքում, երբ պարզվել է, որ նրա մոտ ընկերուհին իր քույրն է

340

Life.panorama.am-ը գրում է.

Քեյփթաունի կայարանում  20 տարի առաջ առևանգել էին երեխայի։ Զեֆանի անունով աղջիկը ողջ այդ ընթացքում մեծացել էր օտար ընտանիքում, չկասկածելով այդ մասին։  Սակայն հանգամանքների բերումով նա դպրոցում ընկերակցել էր մի աղջկա հետ, որը, պարզվեց, նրա հարազատ քույրն է։

Բոլորը զարմանում էին նրանց անհավատալի նմանությամբ։ ԴՆԹ-ի անալիզը և ոստիկանության հետաքննությունը ապացուցեին նրանց քույրեր լինելը և ճշմարտությունը այդպիսով բացահայտվեց։

50-ամյա կինը, ով գողացել էր Զեֆանիին և պահել նրան, դատապարտվեց 10 տարվա ազատազրկման։ Նա պնդում էր, որ երեխային ստացել էր մասնավոր որդեգրման ծրագրի միջոցով։

Այժմ Զեֆանին գտնվում է իր կենսաբանական ծնողների մոտ։ Նրանց խոսքերով միավորվելուց հետո ընտանիքը անսահման երջանիկ է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ