20 ամյա ընդմիջումից հետո Հայկական Սպորտը նորից իր բարձունքին է

452

Չնայած նրան, որ 31-րդ ամառային օլիմպիական խաղերը դեռ շարունակվում են՝ Հայ Ժողովուդն արդեն ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ունի: Մեդալ՝ որին երկար ենք սպասել, Մեդալ՝ որին Ազգովի ենք սպասել: Բնականաբարայս ՌԻՈ-ում նվաճած Ոսկե Մեդալը միայն մեր ՀԵՐՈՍԻՆԸ՝ Արթուր Ալեքսանյանինը չէ, այն Համայն Հայության Մեդալն է, այն հույսի և լույի մեդալ է, այն պատկանում է գիշեր ու զօր Հայոց Սահմանը անսասան պահող զինվորին ու սպային, գիտնականին և ուսանողին, գյուղացուն և քաղաքացուն:
Անխոս՝ Օլիմպիական խաղերին մեր թիմը արեց հնարավորն ու անհնարինը, որ Հայ ժողովուդը ևս հնարավորություն ունենա զգալ և վայելել ՀԱՂԹԱՆԱԿԻ ԲԵՐԿՐԱՆՔԸ՝ շոշափի ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՍԿԻՆ:
Ուրախալի է, երբ սահմաններով և բնակչության թվով աչքի չնկնող Հայաստանը ներկայացնող Հայազգի Դյութազունների շնորհիվ Հայոց Եռագույնը ծածանվեց Օլիմպիական մարզահարթակներում, իսկ Արթուրի հրաշալի ելույթի արդյունքում Հայոց Հիմնը հնչեց:
Մեծ է նրանցից յուրաքանչյուրի դերը Օլիմպիական Ոսկու նվաճման, Հայրենիքի պատիվը բարձր պահելու և սեփական ժողովրդին հաղթանակ պարգևելու գործում, սակայն հարկ եմ համարում առանձնացնել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Ինչպես ընդունված է ասել՝ նրա տարիների արդար քրտինքը ջուրը չընկավ:
Տարիներ շարունակ նեցուկ լինելով Հայրենական սպորտի զարգացման նվիրական գործին՝ Գագիկ Ծառուկյանը ջանք և միջոցներ չի խնայում որ մեր մարզիկների և մարզաշխարհի ներկայացուցիչների համար ստեղծվեն համապատասխան պայմաններ, որ մեր մարզիկները ոչնչի կարիք չունենան և զբաղվեն միայն մարզումներով և ահա արդյունքն ակներև է, և ահա Գագիկ Ծառուկյանի ջանքերի շնորհիվ այսօր ողջ Հայ Ազգը ցնծում է ուրախությունից, իսկ աշխարհին ևս մեկ անգամ պարզ դարձավ, որ Հայ ուժեղ է, որ Հայը կարող է…
Հ.Գ. Փառք ու պատիվ մեր մարզիկներին, նրանց մարզիչներին և իհարկե ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, քանզի նրանց ջանքերի շնորհիվ է, որ մենք այսօր հպարտանալու առիթ ունենք:

Խաչիկ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ