Զազրախոսների և բանսարկուների լեզուն պապանձվեց մեր հերոս մարզիկների ելույթներից հետո

536

Արդեն երկու օր է, ինչ աշխարհասփյուռ հայությունը տոնում է Օլիմպիական հաղթանակները, մեր հաղթանակը, հավաքական Հայ Ազգի հաղթանակը:
Ճիշտ է, սպորտը ևս քաղաքականություն է, և երբեմն ավելի կեղտոտ քան իրական քաղաքականությունը, և միայն այդ էր պատճառը, որ մենք ունենք ոչ թե երկու, երեք Ոսկե Մեդալ այլ ընդամենը մեկ:
Փառք ու պատիվ մեր բոլոր մարզիկներին, փառք ու պատիվ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻՆ հանձին ՀԱՕԿ Նախագահ Գագիկ Ծառուկյանի, քանի որ եթե չլիներ նրա աջակցությունը, նրա տարիների ազգանվեր և նվիրական գործունեությունը՝ դժվար թե Հայոց Եռագույնը ծածանվեր, դժվար ողջ աշխարհը ստիպված լիներ ունկնդրել Հայոց Հաղթական Օրհներգը:
Սակայն դրա մասին չէ, որ ուզում եմ նշել.
Ինչպես գիտենք սպորտում մեծ դեր ունի նաև մարզական հաջողությունը, և մարզիկը ինչքան էլ պատրաստված լինի, ինչքան էլ ջանք ներդնի, պետք է մի փոքր էլ մարզական բախտը ժպտա նրան: ԵՎ, այս համատեքստում, անհասկանալի եմ համարում Հայաստանի մի քանի տասնյակ լպրծունների մեկնաբանությունները, երբ մեր մարզիկներից շատերին չէր հաջողվում մեդալ նվաճել: Կարծեք թե հոգու խորքում այդ կեղծ «հայրենասերները», իսկ իրականում դավաճանները, ուրախանային, որ մերոնց մենամարտերը չեն հաջողվում, կարծեք թե «կայֆ» ստանային, որ մեր մարզիկները տապալվում են և այդ ամենը միայն նրա համար, որ նորից սկսեն բարբաջել ու ՀԱՕԿ-ին կամ մարզիչներին և մարզիկներին «քլնգելու» միջոցով մի քանի կոպեկ փող վաստակեն:
Ամոթ է տղաներ, ամոթ է: Եվ հատակպես ցավալի է, որ նման նենգ գործելաոճ էին որդեգրել նույնիսկ քաղաքական հայտնի գործիչներ ու պատգամավորներ:
Ամոթ է պարոնայք, Հայրենիքը մեկն է, պետք չէ ձեր օրվա հացը Հայրենիքը ներկայացնող, Հայաստանը սիրող-փայփայող տղաներին սևացնելով աշխատեք, դա ոչ ձեզ է պատիվ բերում, ոչ էլ մեր երկրին:

Գագիկ Աբգարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ