ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ՝ ՌԻՕ 2016-Ի ԱՄԵՆԱԲՐՈՒՏԱԼ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ 5-ՅԱԿՈՒՄ (PHOTO)

1201

Հեղինակավոր Elle-ն Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին ընդգրկել է Ռիո 2016-ի ամենաբրուտալ տղամարդկանց 5-յակում:

«Այս տղամարդիկ հաստատ կարող են պաշտպանել իրենց կողակցին, նրանք առնական են  ու խարիզմատիկ, նրանց չես համեմատի քաղցր-մաղցր ֆուտբոլիստների հետ: Ոչ միայն ֆիզիկական, այլև կամքի մեծ ուժով աչքի ընկնող այս տղամարդիկ Ռիո 2016-ի ամենաբրուտալ և սեքսուալ տղամարդիկ են»,-գրում է Elle-ը:

Elle-ի 5-յակում ներառված են նաև  մարզիկներ Գերմանիայից, Ռուսաստանից, Ամերիկայից :

Wnews.am-ը ներկայացնում է , թե ինչ է գրել  Elle ամսագիրը հայ մարզիկի մասին.

«Եվս մեկ ոսկյա մեդալակիր մեր ցանկում՝ Հայաստանը ներկայացնող Արթուր Ալեքսանյանը: 24-ամյա մարզիկի համար սա առաջին Օլիմպիադան չէ: Նրա դեբյուտը կայացավ Լոնդոնի օլիմպիական խաղերում, որտեղ Արթուրը բրոնզե մեդալակիր էր: Այս բրուտալ մարզիկը 21-րդ դարում Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոնն է» :

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ