Օլիմպիական մեդալի արժանանալու համար մարզիկների առաջին քայլերը բնավ պարտադիր չէ, որ ճոխությամբ ուղղորդվեն

505

Վերջ տվեք, դա չէ կարևորը: Այո մեր սպորտսմեններից շատերը, ովքեր այսօր օլիմպիական ոսկե և արծաթե մեդալների արժնացան, իրենց առաջին քայլերը կատարել են բավականին անմխիթար մարզադպրոցներից, մարզասրահներից, բայց հավատացեք օլիմպիական մեդալի արժանանալու կամ առհասարակ մեծանուն, համաշխարհային մակարդակի ճանաչում վայելող սպորտսմեն դառնալու համար առաջին քայլերը բնավ պարտադիր չէ, որ ճոխությամբ ուղղորդվեն: Ցույց տվեք մեկ սպորտսմեն, ով իդեալական պայմաններում է սկսել իր մարզումները և հասել է բարձունքների, ես համենայնդեպս չգիտեմ, բայց կարող եմ նշել բազմաթիվ սպորտսմենների, ովքեր իրենց փառքին հասել են ծանր, դժվար պայմաններում մարզումների արդյունքում: Դրանք են սկսենք հենց Արթուր Ալեքսանյանից, լեգենդար ֆուտբոլիստներ Մեսսիից և Ռոնալդուից, բռնցքամարտի արքա Թայսոնից և այսպես շարունակ: Ըստ իս սպորտսմենի մոտ ցանկությունն ու ձգտումը էլ ավելի է մեծանում, երբ նա հանդիպում է դժվարությունների և առհասարակ կյանքում էլ այդպես, ուզածին, նպատակին հասնելու համար խթան է հարկավոր, «ստիմուլ», իսկ խթան կարող է հանդիսանալ ապագայի նկատմամաբ լավատեսությունն ու ավելի լավին ձգտելու ունակությունը, իսկ ճոխության մեջ սպորտսմենը հղպանում է: Այլ հարց է, երբ արդեն սպորտսմենը կայացած է լինում, այդ ժամանակ միանշանակ կողմ եմ, որպեսզի ստեղծվեն բոլոր նպաստավոր պայմանները հետագա արդյունքները բարելկավելու նպատակով: Այս տեսանկյունից մեր մարզիկները հավասարը չունեն տարածաշրջանում, հավելեմ դեռ կարող են ոտք գցել ավելի զարգացած երկրների հետ, չէ որ անցած տարի բացվաց Դավիաշենում գտնվող Օլիմպավանը, որը իդիալական պայմաններ է ընձեռնել սպորտսմեններին՝ մարզումներ, հավաքներ անցկացնելու նպատակով: Սա է կարևորը, իսկ հայրենական սպորտի պատասխանատվությունն իր վրա վերցրած մարդը՝ Գագիկ Ծառուկյանը, ով շատ լավ է պատկերացնում, թե ինչ է հարկավոր սպորտսմենին, հոգացել է այն ամենի մասին, որպեսզի ոչ մի սպորտսմեն բացի իր մարզումներից ուրիշ այլ բանի մասին չմտածի, իսկ արդյունքը օլիմպիական մեկ ոսկին և 3 արծաթներն էին: Այնպես որ, մեր մարզիկները բախտավոր աստղի տակ են ծնվել և պետք չէ թացը խառնել չորին:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ