Արթուր Ալեքսանյան. Ռոբերտ Աբաջյանի շնորհիվ իմացա հայի իրական ուժի մասին

1193

Եվրոպայի 3, Աշխարհի 2 ոսկե ու Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ: 4 օր առաջ նրա նվաճումներին ավելացավ ամենակարեւորն ու նշանակալին՝ Օլիմպիական ոսկին:

Mediamax Sport-ի հետ զրույցում Արթուր Ալեքսանյանն ամփոփել է Օլիմպիական խաղերը, խոսել նվիրական պահերի, արցունքների ու Ռոբերտ Աբաջյանի քաջության մասին:

Ոսկե մեդալ. Իմ սպորտային հիմնական նպատակը: Արդեն 18 տարի է, որ մարզվում եմ, ու չի եղել մի օր, որ չերազեմ այս մեդալի մասին: Հատկապես վերջին 4 տարիների ընթացքում գլխումս մեկ միտք էր պտտվում՝ ես կարող եմ հաղթել Օլիմպիական խաղերում:

Ռիոյից առաջ էլ այդ վստահությունը կար: Բայց շատ մարզիկներ կան, որոնք 4-5 անգամ Աշխարհի չեմպիոն են դարձել, բայց այդպես էլ չեն կարողացել Օլիմպիական խաղերում հաղթել: Դա էր պատճառը, որ մի քիչ զգուշանում էի:

Արդեն բոլոր հնարավոր մեդալներն ունեմ, 25 տարեկանս դեռ չի լրացել, շարունակելու եմ նույն կերպ, ավելացնելու եմ Եվրոպայի ու Աշխարհի մեդալների թիվն ու դառնալու եմ Օլիմպիական կրկնակի չեմպիոն:

Ռոբերտ Աբաջյան. Ապրիլյան դեպքերից հետո էի դեռ որոշել, որ հաղթելու դեպքում անպայման նրա լուսանկարով շապիկ եմ հագնելու: Միայն ընկերս գիտեր այդ մասին, նա էլ պատրաստել էր շապիկը:

Շատ եմ ցանկացել, որ այն մեր բոլոր հերոսների նկարով լինի, բայց, ցավոք, նրանք այնքան շատ են, որ հնարավոր չէր տեղավորել: Ռոբերտի նկարում բոլորն են խտացված:

Երբ իմացա, թե նա ինչ սխրանք է գործել, հենց այդ ժամանակ էլ այդ միտքն առաջացավ: Նրա շնորհիվ ես շատ բան հասկացա, սկսեցի պատկերացնել, թե ինչ հզոր ուժ ունի հայն ու ինչեր կարող է անել:

Ամբողջությամբ՝ Mediamax Sport

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ