ՊՊԾ գնդի գրավումն ուղղակի ազդեցություն է ունեցել տնտեսության վրա

936

Պաշտոնական տնտեսական վիճակագրական ցուցանիշները ցույց են տալիս, որ հատկապես հուլիս ամսին տնտեսական ակտիվության թույլ աճ է գրանցվել: Մինչդեռ նախորդ տարիներին հուլիսը հենց այն ամիսն է եղել, երբ հատկապես գյուղատնտեսական մթերքների արտահանման շնորհիվ տնտեսությունը բավական բարձր ակտիվություն է գրանցել:

Ըստ պաշտոնական ցուցանիշների՝ նախորդ տարվա հունվար-հունիսի համեմատ այս տարվա հունվար-հունիսին գրանցվել է 4.8 տոկոս ակտիվություն, իսկ նախորդ տարվա հունվար-հուլիսի համեմատ այս տարվա հունվար-հուլիսին գրանցվել է ընդամենը 3 տոկոսանոց ակտիվություն:

Այդ 3 տոկոսանոց ակտիվությունը եթե գյուղատնտեսության ակտիվության հետևանք համարենք, ապա մնացած ոլորտներում ու հատկապես ներդրումների մասով տնտեսության ակտիվությունը զրոյական ցուցանիշ է կարողացել ապահովել:

Պետք չէ մոռանալ, որ հուլիսին տեղի Երևանում տեղի ունեցավ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումը: Իսկ պետական հիմնարկների վրա կամ առհասարակ պետության ներսում տեղի ունեցող զինված հարձակումներն անմիջապես վանում են օտարերկրյա ներդրողներին, քանի որ տվյալ պետությունը, այս պարագայում՝ Հայաստանը, միջազգային դաշտում հանդեն է գալիս որպես անկայուն ու զինված ընդհարումների սպառնալիք կրող պետություն:

Ըատ ամենայնի՝ տնտեսական ակտիվության այս անսպասելի անկման պատճառներից մեկը Երևանում տեղի ունեցած հուլիսյան հայտնի ֆորս-մաժորային իրավիճակն էր, որը տևեց գրեթե 2 շաբաթ ու որի հետևանքները դեռ երկար կզգացվեն:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ