«Ժողովուրդ». Քառօրյա պատերազմի հետեւանքով Արցախից բազմաթիվ աշակերտներ Հայաստան են տեղափոխվել

398

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տարածված տեղեկությունների համաձայն՝ այս տարի Արցախից բազմաթիվ աշակերտներ են տեղափոխվել տարբեր բնակավայրերի դպրոցներ։ Մասնավորապես, ըստ այդ լուրերի՝ հիմնականում Արցախի Մարտակերտի շրջանի աշակերտներն են տեղափոխվել Հայաստան։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս լուրերի առնչությամբ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից մեկնաբանություններ ստանալ։ Մեր հարցմանն ի պատասխան՝ ԿԳՆ-ից պատասխանեցին. «Ապրիլյան քառօրյա պատերազմի հետեւանքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանից որոշ ընտանիքներ տեղափոխվել էին Հայաստան։ Ուսումնական գործընթացը չխաթարելու նպատակով այդ ընտանիքների դպրոցահասակ երեխաների կրթությունը ժամանակավորապես, մինչեւ ուսումնական տարվա ավարտը, կազմակերպվել էր ՀՀ հանրակրթական դպրոցներում։

Ամառային արձակուրդներով պայմանավորված՝ տվյալ աշակերտների հաշվառման վերաբերյալ վերջնական տվյալները կամփոփվեն նոր ուսումնական տարվա մեկնարկից հետո»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ