«Մելոչնի» խաղիկներ` ՀՅԴ-ից

787

Այս տարվա սեպտեմբերի 18-ին Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Այնտեղ թեկնածություն առաջադրողներից է նաև Արայիկ Խանդոյանը, ում եղբայրը՝ Արարատ Խանդոյանը կուսակցական է և հանդիսանում է ՀՅԴ անդամ:

Վերջինիս կինը, ցանկանում է մասնակցել ընտրություններին` որպես ընտրական հանձնաժողովի անդամ: Այդ նպատակով նա արդեն իսկ ստացել է անհրաժեշտ լիցենզիան ԿԸՀ-ից, սակայն ՀՅԴ-ն հրաժարվում է կնոջը նշանակել Ծաղկահովիտի ընտրատեղամասում:

Ստեղծված իրավիճակը հերթական անգամ ցույց է տալիս,որ ՀՅԴ-ն փորձում է ցույց տալ իր հավատարմությունը գործող իշխանություններին, պարզապես այս անգամ շատ «մելոչնի» ձևով:

Ինչ կարող է անել տարեց կինը ընտրություններին, իհարկե ոչինչ: Փաստացի ՀՅԴ-ն ցույց է տալիս, որ անգամ իր կուսակցականների հարազատներին կարող է անհարմար դրության մեջ դնել հանուն իր սեփական շահի: Այսօրվա ՀՅԴ-ական վերնախավը, թե ուր է տանում դարից ավելի կենսագրություն ունեցող կուսակցությանը, դժվար է ասել: Ցավոք, ունենք այն, ինչ ունենք…

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ