Գիտնականները պարզել են՝ ինչպես են հակաբեղմնավորիչներն ազդում կանանց սեռական կյանքի վրա

820
Life.panorama.am-ը գրում է.
Շվեդ հետազոտողները ուսումնասիրել ու պարզել են, թե ինչպես են հակաբեղմնավորիչներն ազդում կանանց սեռական կյանքի վրա։
Clinical Endocrinology and Metabolism ամսագրում հրապարակված հոդվածում Շվեդիայի Կարոլինյան բժշկական ինստիտուտի հետազոտողները բացահայտել են, որ հակաբեղմնավորիչներն ընդհանուր առմամբ չեն ազդում սեռական ֆունկցիայի վրա։
Հետազոտության ընթացքում 332 կանանց բաժանել են 2 խմբի, մի մասին տրվել է հակաբեղմնավորիչներ, մյուսին՝ պլացեբո հաբեր։ Հետազոտությունը տևել է 3 ամիս։
Հակաբեղմնավորիչներ ընդունած կանայք հայտնել են սեռական ցանկության, սեռական գրգռման և հաճույքի նվազման մասին։
«Սա առաջին այսպիսի հետազոտությունն է, որը ցույց է տալիս, որ հակաբեղմնավորիչները կարող են ազդել սեռական կյանքի վրա։ Մենք այս մասին չգիտեինք, քանի որ չկային այսպիսի հետազոտություններ»,-ասել է Կարոլինյան ինստիտուտի պրոֆեսոր, գինեկոլոգ Անջելիկա Լինդեն Հիրշբերգը՝ հույս հայտնելով, որ այս ուղղությամբ հետազոտությունները կշարունակվեն և բժիշկներն ի վիճակի կլինեն կանանց առավել ճշգրիտ խորհուրդներ տալ։
Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ