Այդ ֆիլմի համար ես անգամ եղունգներս կարճացրի, սկսեցի գրեթե չշպարվել. Մերի Մակարյան

614

Life.panorama.am-ը զրուցել է հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանի հետ:

-Մերի, այժմ տեսնում ենք Ձեզ «Առաջնորդները» հեռուստասերիալում, աշնանային եթերաշրջանի հետ կապված նոր ծրագրեր չկա՞ն:

-Աշնանը, իմ տեղեկություններով, կվերսկսվեն «6-րդ զգայարանի» նկարահանումները, բայց ժամկետներ նշել չեմ կարող: Անկեղծ ասած՝ դեռ «Առաջնորդները» հեռուստասերիալից առաջ 20 մասանոց ֆիլմում եմ նկարահանվել, որի հեռարձակումն անընդհատ հետաձգվում է, գուցե աշնանային եթերաշրջանում թե մենք՝ դերասաններս, թե հեռուստադիտողը տեսնի այդ ֆիլմը, որի ռեժիսորն է տաղանդավոր մարդ Հարութ Շատյանը: Այս ֆիլմում մարմնավորում եմ գլխավոր հերոսուհուն, ով դժվար կյանքով է  ապրում. նա սկզբում սպասուհի է լինում, նրան շատ են ոտնահարում, սակայն հետագայում իր ուժեղ տեսակի շնորհիվ կարողանում է առաջ շարժվել ու բոլորից վրեժ լուծել:

-Մի անգամ նշել էիք, որ խեղճ կնոջ չեք մարմնավորի, ինչպե՞ս ստացվեց, որ համաձայնվել եք  նման դերով հանդես գալ:

-Գիտեք, իմ հերոսուհին ոչ թե խեղճ աղջիկ է, այլ սովորական մեկն է, ով փող չունի, ով դառնում է մի տղայի խաբեության զոհը, որից հետո նա ստիպված է լինում աշխատել որպես սպասուհի: Բայց հետագայում, նա կարողանում է գնալ երկրից, հարստանալ ու վրեժ լուծել: Ես հենց սկզբից էլ ասել էի, որ ինձ չեմ պատկերացնում խեղճ ու անընդհատ լացող աղջկա դերում: Միշտ էլ դերասանը սկզբում փորձում է ընկալել իր դերն, ապա սիրել այն ու ավելի ճիշտ ներկայացնել: Այստեղ կերպարս մարմնավորելու հետ խնդիրներ չառաջացան, քանի որ լավ թիմի հետ էի աշխատում:

Ի վերջո՝ ինչո՞ւ Ձեզ Ձեր նշած խեղճ ու լացող կնոջ դերերում չեք պատկերացնում, չէ որ դերասնը պետք է յուրաքանչյուր կերպարով հանդես գա: Վախ չունե՞ք Ձեր կերտած կերպարների հետ նույնացվելու, հատկապես որ «Դժվար ապրուստ» սերիալում ունեցաք նման նախադեպ՝ Ձեզ մարդիկ ընկալում էին որպես բացասական մարդու:

-«Դժվար ապրուստ»-ում եւս ես շատ եմ լաց եղել, այնպես չէ, որ տխուր տեսարաններ չեմ ունեցել: Բայց լացելու համար էլ տարբեր իրավիճակներ կան, շատ կարեւոր է, թե ինչի համար ես լաց լինում ու ինչ է ես ուզում դրանով ասել: Թույլ մարդն իրեն անընդհատ գտնում է արցունքների մեջ, բնությունն է  այդպիսին՝ տղամարդիկ կռիվ են տալիս, հայհոյում են, կանայք՝ լաց լինում:  Բայց ես շատ եմ կարեւորում, թե ինչ իրավիճակում ես դու արտասվում: Իսկ թե ինչո՞ւ եմ նման բան ասել, պետք է նշեմ, որ խնդիրը նրանում է, որ մեր երկրում դերասանն իր միջոցներով է հարդարվում, հագնվում, գնում մատնահարդարի մոտ: Այս պարագայում ես միշտ խնամված տեսք ունեմ, իմ վարսերը միշտ հարդարված են, ես հետեւում եմ, որ իմ եղունգները լինեն միշտ հարդարված, շպարն իր տեղում լինի, այսքանից հետո ես ինչպե՞ս կարող եմ խեղճ աղջկա մարմնավորել, իմ արտաքինը ուղղակի չի համապատասխանի դրան: Իհարկե, լավ առաջարկի դեպքում ես կհամաձայնվեմ ու ամեն ինչ կանեմ, որպեսզի համապատասխանեմ կերպարին, ինչը եղավ վերընշված  ֆիլմի ժամանակ, երբ մարմնավորեցի սպասուհու: Այդ ֆիլմի համար ես անգամ եղունգներս կարճացրի, սկսեցի գրեթե չշպարվել: Բայց այսքանից հետո, միեւնույն է, ինձ խեղճ ու կրակ կերպարում չեմ կարողանում պատկերացնել:

Շարունակությունը՝ այստեղ

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ