Երևանի քաղաքապետարանի շենքը 1907 թվականին…

1010

Ներկայացվող բացիկի վրա պատկերված է Երևանի քաղաքապետարանի առաջին շենքը և Շուկայի հրապարակից մի հատված: Լուսանկարիչ Գ. Թարվերդյան, Գ. Շաքարյանցի լուսանկարչատուն, 1907 թ.:

Երևանի քաղաքային խորհրդի և գործադիր մարմնի սև տուֆից շենքը կառուցվել էր 1906-07 թթ. ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով: Այն գտնվում էր Մովսես Խորենացու (նախկին Բազարնայա) փողոցի 16 հասցեում: Շենքը քանդվել է 2000 թ., և ներկայումս այդ տեղում «Կոնգրես» հյուրանոցի շենքն է՝ Ստեփան Շահումյանի արձանի դիմացը:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ