10 միֆեր առողջ սննդակարգի մասին

652

Այսօր մենք ձեզ կներկայացնենք առողջ սննդակարգի մասին տարածված թյուր կարծիքները և խորհուրդ կտանք այլևս չհետևել դրանց:

Միֆ N1

Ժամը 6-ից հետո ուտել չի կարելի

Այս միտքը շատ հին է և անչափ տարածված է մեր շրջապատում: Մեր կյանքի հոսքով ժամը 6-ին սնվելը ոչ միայն առողջարար է, այլ այն արդեն սովորական բան է դարձել բոլորիս համար: Մեր սերունդը հիմա ավելի ուշ է քնում, քան մեր ծնողները, իսկ մեր դեպքում չուտելը և մինչև գիշեր սոված մնալը կարող է վնասել մեր առողջությունը: Ուղղակի պետք է հիշել, որ պետք է քնելուց երեք ժամ առաջ սնվել, և ընթրիքը պետք է թեթև լինի:

Միֆ N2

Ճարպը վնասակար է

Ճարպը հաճախ վնասակար են համարում առողջության և կազմվածքի համար, սակայն դա այդքան էլ ճիշտ չէ: Այն օգնում է վիտամին A և E ստանալ և եթե մեր օրգանիզմում բավարար ճարպեր չեն լինում, այն գրեթե դադարում է հորմոններ արտադրել: Ճարպերի պակասը կարող է բերել մաշկի վաղ ծերացմանը և լյարդի վնասմանը: Հենց այդ պատճառով պետք է, օրինակ, հաճախ օգտագործել բուսական յուղ: Սակայն պետք է հեռու մնալ ոչ առողջ ճարպերից, որոնք առկա են նրբերշիկների, մայոնեզի, թխվածքաբլիթների և տորթերի մեջ:

Միֆ N3

Նախաճաշելը առողջարար չէ

Նախաճաշն անհրաժեշտություն է: Եթե ձեզ հետաքրքրում է ձեր առողջությունը, ուրեմն պետք է ձեր առավոտը սկսեք էներգիա հաղորդող սննդով, օրինակ՝ ընկուզեղենով կամ մրգերով:

Միֆ N4

Բոլոր օրգանական սննդամթերքները օգտակար են

Այն բոլոր սննդամթերքները, որոնց վրա գրված են « օրգանական» (առանց ԳՄՕ-ի, պեստիցիդների կամ հավելումների), հաճախ գրեթե ոչնչով չեն տարբերվում այլ սննդամթեքրներից: Միակ տարբերությունը լինում է միայն բարձր գինը:

Միֆ N5

Պետք խուսափել ածխաջրածիններից

Կան պարզ և բարդ ածխաջրածիններ: Պարզը կարող է հանդիպել շաքարավազի, շոկոլադի, մեղրի, քաղցր մրգերի և խմիչքների, սպիտակ հացի և կարտոֆիլի մեջ: Սակայն եթե ցանկանում եք առողջ սնունդ ընդունել, ուրեմն ընդունեք բարդ ածխարածիններ, որոնք առկա են հացահատիկի, լոբու, հատապտուղների, բանջարեղենի և կանաչեղենի մեջ:

Միֆ N6

Սառնարանում դրված մրգերը և բանջարեղեններն այլևս օգտակար չեն:

Ժամանակակից սառնարանները կարող են պահպանել սննդի բոլոր օգտակար հատկությունները:

Միֆ N7

Սնուցիչները առանձնացնելով կարելի է նիհարել

Մեր մարսողական տրակտն արտադրում է էնզիմներ, որոնք կարողանում են միաժամանակ պահպանել պրոտեինները, ճարպերը և ածխաջրածինները: Ոչ մի գիտական բացատրություն չկա, որ դրանք միմյանցից բաժանելը որևէ օգուտ է տալիս:

Միֆ N8

Սև հացն ավելի առողջարար է, քան սպիտակ հացը

Եթե հացը սև է, դա դեռ չի նշանակում, որ այն շատ մանրաթելեր ունի: Սև հացի «առողջարար» լինելու պատճառը կարող է լինել խմորի մեջ հանդիպող կարամելը: Սև հացի մեջ հանդիպող էներգիան գրեթե հավասար է սպիտակ հացի էներգիային և նույն քաշի ավելացում կարող է գրանցվել նաև սև հաց օգտագործելուց: Ամենաառողջարար հացի տեսակները ամբողջական հացահատիկից պատրաստված հացերն են:

Միֆ N9

Հյութն այնքան առողջարար է, որքան միրգը

Հյութերը գրեթե ոչ մի մանրաթելեր չեն պարունակում և հյութերի մեջ վիտամինների և օգտակար նյութերի քանակը նկատելիորեն ցածր է, քան մրգերի մեջ: Հենց այդ պատճառով ավելի լավ է միշտ թարմ մրգեր ուտել:

Միֆ N10

Սուշին սննդարար է

Սպիտակ բրինձը, որով, որ պատրաստվում է սուշին, այդքան էլ առողջարար չէ:
Իսկ մեր իրական թշնամիները սոյայի սոուսը, մայոնեզը և յուղոտ պանիրն են, որոնք կարող են գիրանալու գլխավոր պատճառները դառնալ:

Աղբյուր՝ Past.am

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ