ՃՏՊ Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին

333

Օգոստոսի 26-ին, ժամը 10.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի Եղեգնաձոր-Մալիշկա հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան, ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127-րդ կմ-ում «Լադա Լարգուս» մակնիշի 960 OC 61 պ/հ (վարորդ Վ. Պ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից (մոտ 10 մ) և շրջվել. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել է ավտոմեքենան և փակել է գազի բալոնի փականը:

Ավտոմեքենան վերամբարձ կռունկի օգնությամբ տեղափոխվել է ավտոքարշակի վրա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ